Articles/Հոդվածներ

“Junior Achievement of Armenia” international organisation in Kotayk

1Օրեր առաջ "Հայաստանի պատանեկան նվաճումներ" կազմակերպության և ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ ջանքերով անցկացվեցին տնտեսագիտական ամենամյա խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը: Մրցույթին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերի արդեն հաղթած թիմերը, որոնք իրենց ուժերն էին փորձում արդեն Երևանում: Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ժյուրին շատ ներկայացուցչական էր` ՀՀ ԱԺ պատգամավորներ  Արտակ Դավթյան և Անահիտ Բախշյան, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյան և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյան: Մրցույթի հարցերը հետաքրքիր էին, բազմաբնույթ, կար նաև ինքնուրույն գովազդ պատրաստելու և ներկայացնելու հարց, որը, թերևս, մրցույթի ամենաստեղծագործական և հետաքրքիր մասն էր: Եզրափակիչ փուլ դուրս եկած երեք թիմերը, որոնք ներկայացնում էին Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը, համարյա հավասար ուժերով մտան պայքարի մեջ: Հաղթող ճանաչվեց Արմավիրի մարզի հավաքական թիմը, իսկ երկրորդ պատվավոր տեղը գրավեց Կոտայքի մարզի հավաքականը, որը կազմված էր Աբովյանի թիվ 1, թիվ 4 ավագ և Կամարիսի միջնակարգ դպրոցների աշակերտներից: Այս և նմանատիպ մրցույթները կազմակերպության գործունեության կարևո մասն են կազմում, որոնք մեծացնում են հետաքրքրությունը կազմակերպության իրականացրած ծրագրերի նկատմամբ:

rightՏարիներ շարունակ կազմակերպության կողմից իրականացված ուսուցիչների վերապատրաստումները, աշակերտական ընկերությունների ստեղծումը, ամառային ճամբարները, հունիսմեկյան փառատոնը և շատ այլ ծրագրեր ու միջոցառումներ օգնում են ուսուցիչներին խորացնելու իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, իսկ աշակերտներին` ստանալու խիստ անհրաժեշտ տնտեսագիտական և քաղաքացիական կրթություն: Իսկ ապրիլին մեկնարկած ծրագիրը, որը հենց այդպես էլ կոչվում է "Քաղաքացիական և ձեռնարկատիրական կրթություն", մի նպատակ է հետապնդում. Աշակերտներին մատուցել այնպիսի գիտելիքներ, և հմտություններ, որոնք կօգնեն այսօրվա պատանուն լինել իրազեկված, ունենալ կյանք մտնելու համար անհրաժեշտ գիտելիքների պաշար, ծանոթ լինել ձեռնարկատիրական գործունեությանը, բիզնես սկսելու և վարելու կանոններին և այլն:

Այս տարի Կոտայքի մարզից ծրագրում ընդգրկվել է 9 դպրոց, իսկ հաջորդ տարիներին կընդգրկվի ևս 18 դպրոց, որոնք կլծվեն նոր գիտելիքների և հմտությունների ուսուցմանն ու կիրառմանը:

"Հայաստանի պատանեկան նվաճումներ" կազմակերպության գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կազմակերպության www.jaarmenia.org կայքէջ.

Related posts

Leave a Comment