Articles/Հոդվածներ

Chess tournament

1Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցում հունիսի 25-ին տեղի ունեցավ շախմատի բաց մրցաշար, որը կազմակերպել էր ԲՀԿ Աբովյանի տարածքային երիտասարդական խորհուրդը: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ Աբովյանից և շրջակա գյուղական համայնքներից: Մասնակից-խաղընկերները որոշվեցին վիճակահանության արդյունքում: Մրցաշարն անց էր կացվում Աբովյանի քաղաքապետ և ԲՀԿ Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ Կարապետ Գուլոյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: 

Մրցաշարի նպատակն էր երիտասարդների շրջանում մեծացնել հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, հնարավորություն տալ փորձելու իրենց ուժերը նաև շախմատ սպորտաձևում, ինչպես նաև խթանել Աբովյանի տարածաշրջանի երիտասարդների միջև կապի հաստատմանը, շփմանը և փորձի փոխանակմանը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Առինջ գյուղը ներկայացնող Սուրեն Պողոսյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները արժանացան պատվոգրերի:

1 1 1
1

1

1

Related posts

Leave a Comment