Sardarapat Movement
Ազգ – Բարոյականություն – Պետություն
Սարդարապատ շարժումը օրհասական այլընտրանք է, այն քաղաքականության և քաղաքաքական կազմակերպություններին, որոնք վարկաբեկել են և քաղաքականությունը և հայկական պետականությունը հայ ժողովրդի գիտակցության մեջ:
Արդի իրավիճակի մեր գնահատականն է. խորքային պետական, հասարակական և բարոյական ճգնաժամ, որը համարում ենք ոչ պատահական տրամաբանական ավարտ հանցագործ օլիգարխիկ տնտեսության, քաղաքականության և բարոյականության:
Սարդարապատ շարժումը արձանագրում է, որ Հայաստանը կրկին կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են ազգի առողջ ուժերի համախմբում և միասնական պայքար:
Ժամանակն է հայոց երկիրը վերադարձնել հայ ժողովրդին:
"Սարդարապատ" շարժումը վերկուսակցական ազգային-քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակներն են.
-անկախ կուսակցական և գաղափարախոսական տարաձայնություններից միավորել ամբողջ աշխարհի հայ մարդկանց Հայաստան պետության կայացման գաղափարի շուրջ.
-օգտագործելով առկա հնարավորությունները քաղաքական, կրթական, քարոզչական և այլ ոլորտներում տարածել և հետապնդել շարժման գաղափարները, որպես հիմք երկրի, պետության և ազգի զարգացման .
-Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ:
"Սարդարապատ" շարժումը այլընտրանք է իրականացվող այն քաղաքականության և քաղաքաքական կազմակերպություններին, որոնք հայ ժողովրդի գիտակցության մեջ վարկաբեկել են և քաղաքականությունը և հայկական պետականությունը:
Արդի իրավիճակի մեր գնահատականով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պետական, հասարակական և բարոյական խորը ճգնաժամի մեջ, որն առաջացել է քրեա-օլիգարխիկ քաղաքական և տնտեսական առկա կառավարման համակարգի արդյունքում:
"Սարդարապատ" շարժումը արձանագրում է, որ Հայաստանը և հայությունը արտաքին քաղաքական, տնտեսական և բարոյական ճնշումների հետևանքով կրկին կանգնած է լուրջ մարտահրավերների առջև:
Արձանագրում ենք, որ ՀՀ-ի առջև ծառացած բոլոր սպառնալիքների աղբյուրը Հայաստանում Սահմանադրական կարգի բացակայությունն է:
Արձանագրում ենք նաև, որ ժողովրդի կողմից իշխող ռեժիմի դեմ դիմադրական գործողությունների պատրաստակամությունն առկա է, աճում է, և Սարդարապատե շարժման խմդիրն է այն մոբիլիզացնելու և առաջնորդելու:
"Սարդարապատ"-ի համոզմունքն է.
– միայն օրինականության առկայության պայմաններում է ապահովված ազնիվ, պարկեշտ և օրինապաշտ մարդու շահերը
– անհնար է իրականացնել հասարակական բարեխոխումներ առանց հայ մարդու, հասարակության բարեփոխման,
– պետության կայացումն ու զարգացումը պայմանավորված են երկրի
քաղաքացու կերպարի կերտման և իրավագիտակցության կայացման և ամրապնդման միջոցով,
– Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը պահանջում են համարժեք քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակի հաստատում երկրի ներսում,
"Սարդարապատ" շարժման խնդիրներն են.
1.ձևավորել համահայկական վերկուսակցական ցանցային կառույց, որն իր կազմով և գործառույթներով հետապնդում է ռազմավարական ծավալի և ժամկետների խնդիրներ,
2.մշակել և ձևակերպել ժամանակակից Հայաստան պետության և հայ հասարակության կայացման և զարգացման առավել արդյունավետ ծրագրեր, զերծ կուսակցակական կաղապարներից և շահերից, հենվելով Հայաստանակենտրոնության վրա,
3.նպաստել հայ հասարակության կրթամշակութային բարեփոխմանը, այն համարելով հայկական պետության ստեղծման հիմք և աղբյուր
4.տարածել "Սարդարապատ"-ի գաղափարները հասարակական, քաղաքական, մասնագիտական, սպորտային, երիտասարդական և այլ կազմակերպությունների շրջանակներում,
5.ստեղծել այլընտրանքային խորհրդարան իր մասնագիտական հանձնաժողովներով, որի կայացումը մոբիլիզացնելու է հայ մարդկանց, քաղաքացիներին, որոնց կամարտահայտման միջոցով հնարավոր կլինի իշխանությունից հեռացնել հակահայ այս ռեժիմը և ապագայում արդար ընտրությունների միջոցով հաստատել երկրում ժողովրդի իշխանություն:
"Սարդարապատ" շարժման առանցքային սկզբունքներն են hայաստանակենտրոնությունը, համահայկականությունը, հասարակական համերաշխությունն ու հասարակական զարգացումը:
"Սարդարապատ" շարժումը բաց է Հայաստանի բոլոր քաղաքացիների և արտերկրում բնակվող հայերի համար:
Օրվա հրամայականն է Հայոց Հայրենիքը վերադարձնել իր օրինական և միակ տիրոջը` հայ ժողովրդին:
"Սարդարապատ" շարժման նախաձեռնող խումբ
Հասցե՝ Երևան, Նիկոլ Դուման 51, բն. 3
Facebook.com : ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՈՒՄ
Էլ.փոստ sardarapatsharzhum@gmail.com
Հեռ. (374+10) 27-77-83 (374+93) 43-45-79