Thousands back Sefilyan’s bid for Armenian citizenship
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչ շքանշանի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրով ստորագրողների թիվը հասել է 7000-ի: Միայն երեկ, Երևանի Կոնսերվատորիայի դիմացի պուրակում Հայազն Երիտասարդների Միաբանության անդամների կողմից իրականացրած ստորագրահավաքի ժամանակ ստորագրողների թիվը կազմել է մոտ 3000:
Ստորագրահավաքին, բացի անհատներից միացել են տարբեր քաղաքական գործիչներ, կազմակերպություններ: Ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիները նշել են, որ իրենք միանում են այդ գործընթացին ոչ միայն այն պատճառով, որ կիսում են Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումները կամ գործունեությունը, այլև՝ որ մեծապես գնահատում են նրա ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում։
Հունիսի 20-ից Միաբանությունը կսկսի ստորագրահավաքի երկրորդ փուլը, որն իր մարտավարությամբ կտարբերվի արդեն իսկ եղածից. Իսկ արդեն հուլիսի 10-ին հավաքված ստորագրությունները Հայազն երիտասարդների միաբանության անդամերը երթով կտանեն և կհանձնեն նախագահի նստավայր:
Այս մասին հայտնում է Հայազն Երիտասարդների Միաբանության հանձնախումբը: