Articles/Հոդվածներ

Concert in Abovyan: “When the silence becomes a song”

“Երբ լռությունը երգ է դառնում”
խորագրով համերգը

1Աբովյանի
Էստրադային և ջազային արվեստի ստուդիայի (տնօրեն` կոմպոզիտոր Մամիկոն Բադալյան)`
արդեն ավանդույթ դարձած ամենամյա հաշվետու համերգի այս տարվա միջոցառումը տեղի
ունեցավ հունիսի 28-ին` Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  դահլիճում: Համերգին ներկա էին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարզպետարանի և Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմների պաշտոնյաներ, մտավորականները, գրողներ, մշակութային, հասարակական-քաղաքական տարբեր միավորումների  ներկայացուցիչներ, ծնողներ, աշակերտներ:


Համերգային  ծրագիրը բազմազան էր. միջոցառման ընթացքում ստուդիայի սաները կատարեցին հայկական  ժողովրդական և ազգագրական-հայրենասիրական, ինչպես նաև էստրադային երգեր:


Ավանդույթի համաձայն` այս տարի ևս ներկայացվեց երգի պրեմիերա. առաջին անգամ հնչեց “Երբ լռությունը երգ է  դառնում” ստեղծագործությունը, որի վերնագիրն ընտրվել էր որպես համերգի խորագիր:
Ստեղծագործության հեղինակներն, ի դեպ,  հենց մեր համաքաղաքացիներն են( խոսք` Ա. Հովհաննիսյանի,  երաժշտ.`Ա Առաքելյանի, անգլ. թարգմ.` Տ. Դավթյանի): Երգը կատարեց ստուդիայի սան  Ելենա Շահբազյանը: Համերգի ընթացքում իրենց պարային կատարումներով հանդիսատեսին  ողջունեցին և ուրախ տրամադրություն ապահովեցին ստուդիայի պարի խմբակի փոքրիկները,  իսկ  նկարչական բաժնի սաների նկարներն  ու ձեռքի աշխատանքները ցուցադրված էին
սրահում: 

 

Միջոցառման
ընթացքում հանդիսատեսին ողջունեց և իր հումորային մանրապատումներով բարձր
տրամադրություն պարգևեց ՀՀ վաստակավոր գործիչ Հրանտ Հորիզոնը, իրենց խոսքն ասացին
բանաստեղծ Հովհաննես Սարոյանը, Պ. Սևակի տուն-թանգարանի բարերար Ալլա Հակոբյանը, Երևանի
պետական մանկավարժական համալսարանի դասախոս, դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային
կազմակերպության հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Անահիտ Խեչումյանը, նույն
համալսարանի դասախոս, դհոլահարների “Վահագն” համույթի ղեկավար Արազ Օրդինյանը: Համերգային
ծրագրի ավարտին Մ. Բադալյանի և ուսուցիչների կողմից գովասանագրեր շնորհվեցին
ստուդիայի սաներին` գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար, իսկ քոլեջի
շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներ:




1

Related posts

Leave a Comment