>
Articles/Հոդվածներ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (նախնական) Աբովյանի տեղամասերի արդյունքները

  Տեղ ա մաս Ընտ րող մաս նա կից ՀՀԿ ՀՅԴ ԻՄ ՔԱՅԼԸ ԼՀԿ ՄԵՆՔ ՍԾՀԿ ԲՀԿ Աբովյան 29/1 1824 885 15 14 643 22 13 11 154 Աբովյան 29/2 1847 860 54 20 599 26 9 13 108 Աբովյան 29/3 1829 861 28 24 576 34 10 12 157 Աբովյան 29/4 1838 839 21 7 608 31 8 14 121 Աբովյան 29/5 1735 806 22 16 554 12 4 20 160 Աբովյան 29/6 1707 866 25 33 560 39 2 10 174 Աբովյան 29/7 1405 648 12 20 440…

Read More
Articles/Հոդվածներ

Չուզեց, թե՞ չկարողացավ Ծառուկյանը

«Ծառուկյան» դաշինքի քվեարկությունը վարչապետի ընտրության ժամանակ կարելի է համարել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կենսագրության ամենաանցանկալի դրվագներից մեկը։ Սրանից տուժել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Գագիկ Ծառուկյանն է։ Ընդդիմադիր խմբակցությունից ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին կողմ քվեարկածները մեծ կորուստ չունեցան և չէին կարող ունենալ, որովհետև նրանք երբևէ հանրային հեղինակություն ու հարգանք չեն ունեցել, բայց նրանք որոշակի վնաս հասցրին Ծառուկյանին: Ընդ որում, մրանց թվում են նաև, թե իր բարեկամները, թե երդում-պատարագ կերած ընկերները, թե թագավոր ու այլ վերամբարձ կոչումներով նրա առաջ խոնարհվողները։

Read More
Articles/Հոդվածներ

Պահն է ժողովրդի կողքին կանգնելու, պարո՛ն Ծառուկյան, վաղը կարող է ուշ լինել… անկեղծ մոնոլոգ

  Այս օրերին, երբ համայն հայությունը Երևանում, Հայաստանի մարզերում ու աշխարհի տարբեր ծայրերում «մերժում է Սերժին», Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ամենալուռն է, այլ խոսքով՝ առնվազն չի մերժում Սերժին: Պարո՛ն Ծառուկյան, ողջ հայերին ու ինձ՝ այս հոդվածի հեղինակին լավ է հայտնի, թե ինչպիսի հաջողակ գործարար եք Դուք: Դա միայն ու միայն խոր հարգանքի է արժանի: Ձեր արած մեծ ու փոքր, ասված ու չասված բարեգործությունների մասին բոլորս գիտենք և, ինչ խոսք, դա ևս հարգանք է պահանջում: Դուք հաճախ եք եղել ժողովրդի կողքին, ժողովրդի, որը Ձեր կարիքն է ունեցել: Պարո՛ն Ծառուկյան, որքան…

Read More
Articles/Հոդվածներ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

Արծրուն Պեպանյան Ճակատագրի կամոք 1993-ին ինձ հնարավորություն ընձեռվեց շատ մոտիից շփվել իշխանական բուրգի վերնախավի հետ: Դա այն ժամանակն էր, երբ մեծամասնությունը նոր-նոր իշխող կուսակցությունից արտաքսել էր Վազգեն Մանուկանին՝ իր թիմակիցներով հանդերձ: Ու հաղթանակած խաղաղություն էր տիրում վերնախավում: Սակայն շատ չանցած մի նոր ընդվզում առաջացավ, և ՀՀՇ վարչության ութ անդամներ իրենց բուռն դժգոհությունն էին արտահայտում նախագահի վարած քաղաքականությունից: Պայքարը տևեց մոտ մեկ տարի, մեծամասնությունն այս անգամ էլ կուսակցությունից դուրս շպրտեց դժգոհողներին: Եվ ապա նկատվեց մի երևույթ՝ հեռացած սկզբունքային անդամների փոխարեն կամաց-կամաց վերնախավը համալրվեց հլու, սեփական տեսակետը չունեցող կամ ունեցածը պնդելու ոչ…

Read More
Articles/Հոդվածներ

Բաց նամակ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին

Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը: Ինչ-որ մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մի նոր վանդալիզմ էին իրականացրել՝  թագավորի արձանի մատները ներկելով և դրանց «կանացի տեսք» տալով: Մենք գնացինք հոդվածի հետքերով ու տեսանք, որ քաղաքակիրթ մարդիկ արդեն մաքրել էին ներկը, սակայն արձանը և առհասարակ հուշարձանի տարածքը շարունակում էր մնալ անխնամ և անմխիթար վիճակում, իսկ վիճակն այսպիսին է. Արձանի վրա շարունակում են մնալ զանազան գրություններ Ծառերը փակել են արձանը, և այն շատ դժվար…

Read More
Articles/Հոդվածներ

Story of one song

Մի երգի պատմություն Այս տարի լրանում է տաղանդավոր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի ծննդյան 80-ամյակը: Այդ առիթով ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Դրանց անմասն չմնաց նաև Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան, որը Հայպետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկավ   գրական-երաժշտական հուշ-երեկոյով՝ նվիրված պոետի տարեդարձին:

Read More
Articles/Հոդվածներ

Հիրավի պատմական իրադարձություն՝ Աբովյան քաղաքում

Ավելի քան 60 հազար բնակիչ ունեցող Աբովյան քաղաքում մինչ օրս գործող միակ եկեղեցին 1851 թվականին կառուցված Սուրբ Ստեփանոսն էր` Էլլար թաղամասում: Սակայն մայիսի 14-ին  աբովյանցիներն ու հավատավոր ժողովուրդը ականատես եղան հիրավի պատմական իրադարձության՝ Աբովյան քաղաքում նոր եկեղեցու հանդիսավոր բացման արարողությանը:   Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ն, կառուցվել է  Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:

Read More
Articles/Հոդվածներ

Ծառուկյանը ուզում էր հայկական ճոխ եկեղեցի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը: – Պարոն Ղուլյան, նախօրեից քննարկվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ ոչ հայկական եկեղեցու ճարտարապետության մոտիվներով կառուցված լինելը, որ սրբապատկերներն էլ բյուզանդական են: – Հայաստանում եթե որևէ մեկը կհամարձակվի հեռուստատեսությամբ թե օպերայի հրապարակում ճարտարապետության տեսության պատմության մասին դեմ առ դեմ գա և բանավիճի, խնդրեմ: Ես բոլորին անխտիր՝ ակադեմիկներից մինչև ուսանող, միասին կամ առանձին, հրավիրում եմ բանավեճի: Թող մեկը համարձակվի ճարտարապետության դոկտորատուրան ավարտած, 30 տարվա դասախոս, գիտաշխատող, բոլորին քաջ ծանոթ որպես ռեստավրատոր և գիտնական (բոլորը զանգում են ինձնից են…

Read More