Articles/Հոդվածներ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ հասել է իր նպատակին` եկեղեցին հանձնելու է տերերին` հայ ժողովրդին: Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարել է ինքը` Գագիկ Ծառուկյանը: «Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Read More
Articles/Հոդվածներ

ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընթերցողին ենք ներկայացնում Ալեն Ավագյանի հարցազրույցը պրոֆեսսիոնալ մոդել, Աբովյանի քաղաքացի՝ Վարդան Մնացականյանի հետ: Վերջերս մեր մոդելային ասպարեզը սկսում է առաջընթաց արձանագրել,ի հայտ են գալիս նոր մոդելներ:Ես ունեցա փոքրիկ հարցազրույց Հայաստանի 1-ին եւ պրոֆեսսիոնալ մոդելներից մեկի՝Վարդան Մնացականյանի հետ: -Ինչպե՞ս սկսեցիք ձեր մոդելային կարիերան: -2006 թվականին,երբ լույս տեսավ այդ ժամանակահատվածի թերեւս միակ ու հետաքրքիր “Es Yes”ամսագիրը,նրա 2-րդ համարում մրցույթ էր հայտարարվել՝”Yes Models”մրցույթը:Քույրիկիս հետ ուղարկեցինք իմ նկարները,որոնք արված էին մեր խոհանոցում,իսկ նկարներիս հետեւի ֆոնում կային խոհանոցային պարագաներ:Մտքովս չէր անցնի անգամ,որ այդ նկարները կտպագրվեն ամսագրում եւ մրցույթի մյուս մասնակիցների պրոֆեսսիոնալ նկարների կողքին կլինեն:Հետագայում 1…

Read More
Articles/Հոդվածներ

«Պետք է ձգտումների մեջ ավելի համարձակ լինենք. նվնվալով տեղ չենք հասնի». Միքայել Մկրտչյան

Վերատպված նյութը Արմավիրում գործող մշակութային կյանքի մասին է։ Այն լավ օրինակ է ոչ մայրաքաղաքային ցանկացած համայնքի համար ու կարծում ենք Լևոն Գալչյան արվեստանոց-դպրոցի ղեկավար Միքայել Մկրտչյանի հետ հարցազրույցը ուսանելի  կարող է լինել աբովյանցիներիս նույնպես։   Տարիներ առաջ Երևանից մոտ 60 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում,  բացվեց Լևոն Գալչյան արվեստանոցը:  Դպրոցը կրում է տարիներ առաջ քաղցկեղից մահացած երիտասարդ  արվեստագետ Լևոն Գալչյանի անունն ու մարմնավորում նրա չիրականացած երազանքները: Լևոն Գալչյանն ավարտել է Անգլիայի Բրայթոն քաղաքի Արվեստի համալսարանը և ստեղծագործել է կիրառական արվեստում: Նա աշխատել է բրոնզով, քարով, կտորով ու ստեղծել…

Read More
Articles/Հոդվածներ

Խաղաղ օվկիանոսի ափից գրում է արվեստագետ Ալեքսանդր Մարությանը

Նկարիչ, քանդակագործ եւ գրաֆիկ դիզայներ` Ալեքսանդր Մարությանը 70-80 ական թվերին ապրել ու աշխատել է Աբովյան քաղաքում: Ստորեւ ներկայացնում ենք  Հետք online-ի  թղթակից` Անուշ Քոչարյանի հարցազրույցը Վարպետի հետ: Ողջույն, ինչպե՞ս եք: Չզրուցեցինք… Լավ, Անուշ ջան, վերջերս գործս շատ է, քիչ եմ լինում օն-լայն: Հասկանալի է: Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:   Անահիտ աստվածուհու անտիկ հունական քանդակի կրկնօրինակն են բերել, որպեսզի պատվանդան սարքեմ: Եվ այս տեսակ տարբեր նախագծեր: Չեմ ուզում խանգարել, գուցե վաղը զրուցե՞նք:

Read More
Articles/Հոդվածներ

The children are our stars

Աստղադիտական բացօթյա միջոցառում Աբովյան քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը  Աբովյան քաղաքում նշվեց յուրահատուկ ձևով` վերածվելով իսկական տոնի. Աբովյանի “ՍԱՏԱՐ” հոգեբանական կենտրոնի և “Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աստղադիտական բացօթյա միջոցառում: Աստղադիտական երեկոն  նվիրված էր ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային  օրվան, այլև Անանիա Շիրակացու 1400-ամյակին: Երեխաները, նրանց ուղեկցող ծնողներն ու բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան երեք աստղադիտակների միջոցով տեսնել Լուսինը, Սատուրնը, աստղերը: Հատկապես ոգևորված ու տպավորված էին երեխաները. “Շատ լավ էր, իմ երազանքներից մեկն իրականացավ, ես տեսա Լուսինը, Սատուրնը. թվում էր, թե իրական չեն. կարծես  հրաշք…

Read More
Articles/Հոդվածներ

“Manana” project in Abovyan

“Մանանա” քրիստոնեական-երիտասարդական ծրագիրը պատրաստվել և իրագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից` 2010 թվականից սկսած: Ծրագիրն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների միջոցով: Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն և ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու դավանանքի և ավանդույթներին: Ինչպես նաև այն հնարավոևություն է տալիս երիտասադներին` արտահայտելու սեփական տեսակետն իրենց հուզող արդի խնդիրների վերաբերյալ և ձևավորել քրիստոնեական աշխարհայացք ու մտածողություն:

Read More
Articles/Հոդվածներ

An interesting event-exhibition

Հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին Աբովյանի քաղաքի “Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության” թանգարանում ապրիլի 15-ին տեղի ունեցավ  հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:

Read More
Articles/Հոդվածներ

More, than Money

Ավելին, քան փողը Ի՞նչ եք կարծում, 10-11 տարեկան երեխան կարո՞ղ է տարբերել չեկային հաշիվները խնայողական հաշիվներից կամ պատկերացում կազմել ավանդ, վաստակ,տոկոս և, ի վերջո, դրամ հասկացությունների մասին: Կարծում եմ, մի փոքր թերահավատորեն կմոտենաք այս հարցի դրական պատասխանին: Բայց եթե այցելեք Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և HSBC բանկի կողմից իրականացվող <<Ավելին, քան փողը>> արտասադասարանական դասընթացին, ապա ինքներդ կհամոզվեք, որ տարրական դպրոցի շատ երեխաներ արդեն տիրապետում են դրամ վաստակելու և ծախսելու, այն խնայելու և ուրիշների հետ կիսելու գաղտնիքներին: Այսօր Կոտայքի մարզում այս ծրագրի մեջ ընդգրկված է ինը դպրոց, որտեղ ՀՊՆ վերապատրաստված ուսուցիչները…

Read More