An interesting event-exhibition
Հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին
Աբովյանի քաղաքի “Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության” թանգարանում ապրիլի 15-ին տեղի ունեցավ հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արամայիs Սեդրակյանը, այնուհետև գիտաշխատող Նինա Եղիազարյանն ընթերցեց զեկույց` ներկայացնելով եղեռնի կապված պատմական փաստեր: Իրենց երգչախմբային, պարային կատարումները ներկայացրին Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի սաները (գեղ. ղեկ.` Մամիկոն Բադալյան): Ստուդիայի խոսակցական բաժնի սաները ներկայացան հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքով: Ելույթներով հանդես եկան նաև բանաստեղծ Վահունի Հովակիմյանը և թանգարանի ավագ գիտաշխատող Ասլիկ Հակոբյանը:
Ցուցահանդեսում, որի հեղինակն էր Ռազմիկ Սահակյանը, ներկայացված էին շուրջ 33 աշխատանքներ, որոնք պատրաստված էին միմիայն փայտից և բնորոշվում են որպես փայտյա մանրանկարչություն: Սա հեղինակի առաջին մեծ ցուցահանդեսն էր, որի վրա նա աշխատել էր շուրջ 4 տարի, և որը մեծ ծավալով առաջինը հանձնվեց աբովյանցիների դատին: Հեղինակը նշեց, որ նախատեսում է առաջիկայում համալրել իր աշխատանքների շարքը և եղեռնի 100-ամյա հիշատակի տարելիցին հանդես գալ 100 ստեղծագործություններ ներառող ցուցահանդեսով: Իսկ այս ցուցահանդեսը Աբովյանի “Հայ և ռուս ժողովուրդների թանգարանում” կներկայացվի 10 օր: