Articles/Հոդվածներ

More, than Money

1 Ավելին, քան փողը

Ի՞նչ եք կարծում, 10-11 տարեկան երեխան կարո՞ղ է տարբերել չեկային հաշիվները խնայողական հաշիվներից կամ պատկերացում կազմել ավանդ, վաստակ,տոկոս և, ի վերջո, դրամ հասկացությունների մասին: Կարծում եմ, մի փոքր թերահավատորեն կմոտենաք այս հարցի դրական պատասխանին: Բայց եթե այցելեք Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և HSBC բանկի կողմից իրականացվող <<Ավելին, քան փողը>> արտասադասարանական դասընթացին, ապա ինքներդ կհամոզվեք, որ տարրական դպրոցի շատ երեխաներ արդեն տիրապետում են դրամ վաստակելու և ծախսելու, այն խնայելու և ուրիշների հետ կիսելու գաղտնիքներին: Այսօր Կոտայքի մարզում այս ծրագրի մեջ ընդգրկված է ինը դպրոց, որտեղ ՀՊՆ վերապատրաստված ուսուցիչները մարտի վերջից մեծ ոգևորությամբ սկսել են աշխատել տարրական դասարանների աշակերտների հետ: Եվ առաջին հայացքից բարդ թվացող այս դասընթացը խմբային աշխատանքների, ինտերակտիվ մեթոդների և ուսուցիչների` դասերը վարելու վարպետության շնորհիվ մատչելի և հետաքրքիր է անգամ փոքր տարիքի աշակերտների համար: Ծրագրի հաջողությունը մեծապես կախված է նաև HSBC բանկի կամավորների` ծրագրի աշակերտների հետ սեմինարներ և հանդիպումներ կազմակերպելու հրաշալի հնարավորությունից:

1Արդեն մի քանի տարի մեր հանրապետությունում իրականացովող JA More Than Money հայերեն` << Ավելին, քան փողը>> ծրագիրը ներառում է գիտելիքներ տնտեսագիտությունից և գործարարությունից: Այն նախատեսվածէ 7-ից 11 տարեկան աշակերտների համար:

 Ծրագիրը միտված է հասարակագիտությանը, բայց միաժամանակ սերտորեն կապված է մաթեմատիկայի հետ: Դասընթացը արտադասարանական է, այն աշակերտների շրջանում խթանում է նորարարական մտածողության, սեփական դրամը վաստակելու և տնօրինելու հմտությունների զարգացումը` միաժամանակ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

1

Related posts

Leave a Comment