Aid to agriculture
Գյուղատնտեսական խորհրդատվություն-դասըթնաց Կոտայքի մարզում
Կոտայքի մարզի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում (ԳԱՄԿ) ապրիլի 18-ին տեղի ունեցավ գյուղատնտեսական խորհրդատվություն-դասըթնաց,
որը նախատեսված էր “ՀՀ Կոտայքի մարզի երեխաների աղքատության կանխարգելում” ծրագրի շահառուների համար: Ծրագիրն իրականացնում է Երեխաների աջակցության կենտրոնը “Բաց հասարակության հիմնադրամներ” կազմակերպության և Հայ օգնության ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Հանդիպման նպատակն էր մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել ծրագրի շահառու ընտանիքներին` սեփական տնտեսությունների առավել արդյունավետ վարման, գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման և բարձրարժեք մշակաբույսերի մշակության ուղղությամբ:
Դասընթացին մասնակցում էին մոտ 25 ֆերմերներ` Կոտայքի մարզի տարբեր համայնքներից:
Ներկա էին ԳԱՄԿ-ի գյուղատնտես-խորհրդատուներ, Հայաստանի պետական ագրարային համալսարանի բուսաբուծության ամբիոնի ներկայացուցիչներ:
Կոտայքի ԳԱՄԿ-ի, ինչպես նաև հրավիրյալ մասնագետների կողմից սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին գյուղատնտեսական տարբեր թեմաներ, քննարկվեցին առավել տարածված խնդիրներն այդ ոլորտում:
Մասնակիցներին տրամադրվեց տեղեկատվական-խորհրդատվական նյութերի փաթեթ: