Articles/Հոդվածներ

Abovyan rehabilitation centre

1

Աբովյանի վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի օրհնություն

Հայ օգնության ֆոնդի Աբովյանի վերականգնողական կենտրոնում ապրիլի 19-ին տեղի ունեցավ կենտրոնի օրհնություն: 

Արարողությունից հետո կենտրոնի երեխաները ներկայացրին դրվագներ Աստվածաշնչից` աշխարհի ստեղծման պատմությունը, Քրիստոսի ծնունդն ու խաչելությունը, պատվիրանները,  ինչպես նաև հայ եկեղեցու պատմությունից և ավանդույթներից:

Իրենց երաժշտական կատարումներով հանդես եկան Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի սաներ Ռաֆիկ Ավետիսյանը և Գայանե Ներսեսյանը:

Միջոցառմանը ներկա էին հոգեբաններ Աբովյանի “Սատար” հոգեբանական կենտրոնից, հատուկ կարիքներով դպրոցների մանկավարժներ, Ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով բաժնի տեսուչներ և այլ հյուրեր:

“Երեխաների աջակցության կենտրոն”-ի տնօրեն Միրա Անտոնյանը նշեց, որ ոչինչ հենց այնպես չի արվում, և նմանատիպ բոլոր միջոցառումներն ունեն թերապևտիկ նշանակություն երեխաների համար: Իրենք օգտագործում են ամեն առիթ, որպեսզի երեխաները վերանայեն իրենց արարքները, վարքագիծը, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ շատ բարի և դրական ներուժ կա:

“Իմ կարծիքով մեր կենտրոնի օրհնությունից հետ շատ բան  կփոխվի, մենք կփոխվենք, կխելոքանանք, բոլորը կբարիանան, մարդիկ ավելի շատ կգան-կգնան էստեղ, ամեն ինչ կփոխվի…”,- այսպիսին էին փոքրիկ Հայկի ակնկալիքները կենտրոնի օրհնությունից հետո:

 

1 1
1 1
1 1

 

Related posts

Leave a Comment