Category: News/Նորություններ
Աբովյանում 6 թեկնածուներից 4-ը կապ ունի Ծառուկյանի հետ, իսկ նա հայտարարում է՝ չի միջամտելու
Գագիկ Ծառուկյանը Աբովյանի պատվավոր քաղաքացի է, բայց ընտրող չէ եւ չի մասնակցելու քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընտրություններին Ծառուկյանի կողմից, նրա ազգական կամ ընդդեմ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրած թեկնածուների մասին տեղեկությունները, Իվետա Տոնոյանն ասաց հետեւյալը. «Պարոն Ծառուկյանի դիրքորոշումը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին հետեւյալն է՝ թող առաջադրվեն թեկնածուներ, թող ներկայացնեն իրենց ծրագրերը, թող լինի առողջ, արդար մրցակցությունը, թող հաղթի այն մարդը, ում նպատակահարմար կգտնեն աբովյանցիները: Իսկ թե ով է մոտ կամ հեռավոր կապերով կապված պարոն Ծառուկյանի հետ, կարծում եմ,…
Read More«Ծառայելու եմ Քրիստոսի և նրա հրեշտակների նման». Ում դեմ է առաջադրվում Աբովյանի նախկին քաղաքապետը
Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:«Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետև ես ծնվել եմ Աբովյան քաղաքի համար, 50 տարի ապրել եմ այս քաղաքում և ուզում եմ իմ մնացյալ կյանքը ևս ծառայել իմ քաղաքին ու նրա ժողովրդին»,- մեզ հետ զրույցում հայտնեց Իսրայելյանը: Կարապետ Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008թթ., և այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: 2008թ.քաղաքապետի ընտրություններում Իսրայելյանը չառաջադրեց իր թեկնածությունը և չպայքարեց քաղաքապետի պաշտոնի համար՝ տեղյակ լինելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այդ պաշտոնում ուզում…
Read MoreԾաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ ծեծի է ենթարկվել Աբովյանի նախկին քաղաքապետը. վերջինս հիվանդանոցում է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 04:00-04:30-ի սահմաններում Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախկին քաղաքապետը եղել է իր սպիտակ գույնի Mercedes մակնիշի 34 MՏ 964 համարանիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կ. Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:…
Read MoreԱբովյան քաղաքում առևտրականները գրոհել են հարկային տեսչության պետի աշխատասենյակը
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես Աբովյան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում: Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առևտրականները բարձրաձայնում էին, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:
Read MoreՆոր շուկա ու քաղաքակիրթ առևտուր
Աբովյան քաղաքում վաճառականները նստում էին որտեղ հարմարվեր, իրենց ապրանքը վաճառում էին այս կամ այն ծառի տակ, ինչը նաև քաղաքին տհաճ տեսք էր տալիս: Կար խնդիր` վերացնել փողոցում տեղի ունեցող առևտուրը, ոչ միայն գեղեցկության, այլ նաև հիգիենայի առումով: Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Աբովյան քաղաքում շուկա է կառուցվել, որտեղ քաղաքի բոլոր առևտրականներն են, ովքեր հարամարավետ պայմաններում են առևտուր անում և ոչ ոքի ոչ ոքի գումար չեն վճարում: Այս քայլով բնակիչներին հնարավորություն է տրվել քաղաքակիրթ առևտուր անելու, իրենց ապրուստի միջոցները վաստակել առանց իրենց առևտրի կետի համար գումար վճարելու: Շուկայում կան…
Read MoreGold Armenia ծրագիրը մեկնարկեց
Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը (ԱՍԳԱՄ «Աստղիկ»)ոչ-ֆորմալ կրթական ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպություն է, որը Հայաստանում գործում է 1996թ-ից սկսած: Այն հանդիսանում է աղջիկ սկաուտների և գայդերի համաշխարհային միության անդամ: Միության նպատակն է օգնել երիտասարդ աղջիկներին և կանանց դառնալ ինքնուրույն, իրենց ուժերի վրա վստահ անհատներ, նպաստել նրանց մոտ հոգևորի, ֆիզիկականի, ինտելեկտուալի, հասարակական պոտենցիալի, բնավորության ձևավորմանը՝ հնարավորություն տալով զբաղվել նրանով, ինչ ցանկալի է և հետաքրքիր: Միավորումն իր գործունեությունն է ծավալում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Շարժումը միավորում է տարբեր երկրների աղջիկներին և կանանց` իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով: Դրանցից մեկը՝ Gold Armenia ծրագիրը,…
Read MoreRaffi Hovhannisyan in Abovyan town: “Don’t tell king anyone”
Head of the “Heritage” party Raffi Hovhannisyan had a meeting with the electors in Kotayq region, Abovyan town. Hovhannisyan walked in the town cities and then had a meeting at the town central squares. As the 1in.am informs Raffi Hovhannisyan presented his traditional remarks saying that this is not the struggle of the parties or the struggle between Serzh and Raffi but this was the struggle of the nation. “I have met Russian, German, US Ambassadors. I respect them but they also must respect me. Moscow is the Armenian strategic…
Read More