News/Նորություններ

Ով է կանանց գաղութի նոր պետը

Մարտի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանին: Ներկա էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալները, ստորաբաժանումների պետերը, պատասխանատու հերթապահները, ինչպես նաև՝ հիմնարկի նախկին պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նախ շնորհակալական խոսք ուղղեց Գ. Վարդանյանին՝ ընդգծելով նրա դրական և արդյունավետ աշխատանքը ողջ ծառայության, մասնավորապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աշխատելու ընթացքում: Այնուհետև շնորհավորելով պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եզիազարյանին՝ մաղթեց նրան բեղմնավոր, արդյունավետ և անփորձանք աշխատանք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վ.…

Read More
News/Նորություններ

Տոնական եռուզեռ Աբովյանի համայնքային գրադարանում

Հագեցած,տոնական եռուզեռ էր այսօր մեր գրադարանում… Օրը մեկնարկվեց թիվ 12 մանկապարտեզի փոքրիկների այցելությամբ,մանկական բաժնի գրադարանավարները նրանց համար ընթերցեցին հեքիաթներ։ Այնուհետեւ մեր հյուրերն էին թիվ 2-րդ դպրոցի երրորդ դասարանի աշակերտները,իրենց դասվար՝տիկին Մոսիկյանի և ծնողների ուղեկցությամբ,ովքեր համեմեցին մեր գեղեցիկ միջոցառումը իրենց անմիջական մասնակցությամբ: Մեզ էին այցելել նաև Աբովյանի հատուկ դպրոցի սաները,իրենց հոգատար ուսուցիչների ուղեկցությամբ: Սիրանուշ Նազարյան

Read More
News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- այսօր Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահի փեսան` Կարապետ Գուլոյանը: Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»:

Read More