News/Նորություններ

Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասում մարզպետարանը խախտումներ է հայտնաբերել և դիմել Դատախազությանը

Գագիկ Ծառուկյանի խոստացած, իր իսկ նախաձեռնությամբ կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները կասեցնելու վերաբերյալ քաղաքապետարանը գրություն է ուղարկել կառուցապատող ընկերությանը։ Հիմքում մարզպետարանի կատարած ուսումնասիրությունն է, որի արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։ Դրանք մարզպետարանն ուղարկել է Դատախազություն՝ իրավական ընթացք տալու համար։ Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր նոր ավան հիմնել, որը կունենար 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք։ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում էր՝ անգամ ձմռանը շինարարական աշխատանքները չեն դադարի։ Կոտայքի մարզպետարանը ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, որ շինարարությունն այս պահին իրականացվում է անօրինական։  Այս…

Read More
News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- այսօր Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահի փեսան` Կարապետ Գուլոյանը: Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»:

Read More