>
News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ. Գրիգոր Գուլյան.

Սիրելի՛ Աբովյանցիներ, շնորհիվ ձեր ոգևորող ու սատարող խոսքերի, այսօրվա քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ: Շարունակում ենք նույն ոգով ու չենք նահանջում: Հեղափոխությունը պետք է ամրագրվի նաև մեր սիրելի Աբովյան քաղաքում: Իսկ ես շարունակում եմ նաև օնլայն հարթակում ներկայացնել Աբովյան քաղաքի զարգացմանն ուղղված իմ տեսլականը: Այսպիսով, մենք նախատեսում ենք համայնքի կանաչապատ տարածքների պահպանում և ընդլայնում, կանաչ գոտիների ձևավորում, լուսավոր, տեսախցիկներով ապահոված խաղահրապարակների ստեղծում: Ներբակային փողոցների լուսավորություն՝ էներգախնայող լույսերով:

Read More
News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել

Սիրելի՛ աբովյանցիներ, քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել:Այս րոպեից սկսած, բացի առերես հանդիպումներից, նաև այստեղ, ձեր ուշադրությանը կներկայացնեմ Աբովյան համայնքի զարգացման իմ տեսլականը: Սկսենք օրինականության հաստատումից: Օրինականությունն ինձ համար մշտապես եղել է գործունեության հիմնական սկզբունքներից մեկը, իսկ օրենքի գերակայության հաստատումը իմ քաղաքական գերնպատակն է: Այդ իսկ պատճառով, որպես Աբովյանի զարգացման հայեցակարգ, հիմք եմ վերցրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի պարտադիր խնդիրները: Համայնքի կայուն զարգացման կարևորագույն նախապայման եմ համարում համայնքում օրենքի գերակայությունը, որը կապահովի մեր քաղաքացիների համար հավասար պայմաններ և ինքնադրսևորման հավասար հնարավորություններ:

Read More