News/Նորություններ

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մայիսի 9-ին Աբովյանի տարբեր հատվածներում տոնական տրամադրություն էր տիրում։ Քաղաքացիները նախ հարգանքի տուրք էին մատուցում զոհվածների հիշատակին, հետո նոր հաղթական երգ ու պարով շարունակում օրը։Միջոցառումների մեկնարկը տրվեց 2-րդ աշխարհամարտի հուշակոթողի մոտ ուր տեղի ունեցավ Արցախյան ազատամարտին մասնակցած և անհետ կորած հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը։ Հուշակոթողը հերթական նվերն է Աբովյան համայնքին։Բացման արարողությանը ներկա էին Արցախյան ազատամարտին մասնակցած և անհետ կորած հայորդիների ծնողները, ովքեր երախտիքի խոսք ասացին կազմակերպիչներին և Գ. Ծառուկյանին։Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեցին «Ero Drums Studio»-ի դհոլահարները և «Նազենիկ» պարային…

Read More