News/Նորություններ

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մայիսի 9-ին Աբովյանի տարբեր հատվածներում տոնական տրամադրություն էր տիրում։ Քաղաքացիները նախ հարգանքի տուրք էին մատուցում զոհվածների հիշատակին, հետո նոր հաղթական երգ ու պարով շարունակում օրը։
Միջոցառումների մեկնարկը տրվեց 2-րդ աշխարհամարտի հուշակոթողի մոտ ուր տեղի ունեցավ Արցախյան ազատամարտին մասնակցած և անհետ կորած հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը։ Հուշակոթողը հերթական նվերն է Աբովյան համայնքին։
Բացման արարողությանը ներկա էին Արցախյան ազատամարտին մասնակցած և անհետ կորած հայորդիների ծնողները, ովքեր երախտիքի խոսք ասացին կազմակերպիչներին և Գ. Ծառուկյանին։
Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեցին «Ero Drums Studio»-ի դհոլահարները և «Նազենիկ» պարային համույթի սաները։
Որից հետո, համայնքի ղեկավարը Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկ խոնարհեց ։
Հատկանշական է, որ Աբովյան համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ հիշատակի և հայրենասիրության խորհրդանիշ համարվող Գեորգյան ժապավեններ տրվեցին քաղաքացիներին:
Մայիսյան եռատոնին նվիրված արարողությունը եզրափակվեց շարունակվեց Էլար թաղամասում, ուր Մեծ հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ համայնքի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին և մասնակցեց տոնական միջոցառմանը։

Նյութը՝ Աբովյան-իմ քաղաքը Կայքից:

Related posts

Leave a Comment