News/Նորություններ

ԱՆՑՅԱԼԻ ԱՐԱՏՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵՒ ՌԵՒԱՆՇԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ – Առաջիկայում քաղաքական ի՞նչ ծրագրեր ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը, ո՞րն է լինելու նրա առաքելությունը, գործելո՞ւ է ընդդիմադիր դաշտում, թե՞ իշխանական։ -Մեր առաքելությունը ինքնիշխան ազգային պետության և իրավատեր քաղաքացու կայացումն է: Մեր առաջիկա հիմնական ծրագիրը Արցախի աբխազացման կանխումն է: Դրան հասնելու ենք Արցախի կեղծ սուբյեկտացման գործընթացը Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով դե յուրե ներառելու գործընթացի վերածելու միջոցով: Դա դարձնելով ազգային օրակարգի գլխավոր հարց՝ հնարավոր կդառնա հարուցելու նաև ՀՀ արտաքին հարաբերությունները, տնտեսությունը և պետական կառավարման համակարգը Ռուսաստանի նորգաղութային…

Read More