Articles/Հոդվածներ

“Hello Europe” book and grant program/Youth Bank Kotayk/

Հունիսի 7-ին քաղաք Աբովյանում `10-րդ դպրոցի դահլիճում, տեղի ունեցավ Եվրոպա ծրագրի շրջանակներում Եվրոպական երիտասարդական արժեքներին նվիրված "Բարև Եվրոպա" գրքի շնորհանդեսը, որի շրջանակներում Կոտայքի Երիտասարդական բանկը հայտարարեց Եվրոպական արժեքներին նվիրված դրամաշնորհային փուլի մեկնարկի մասին:


Եվրասիա համագործակցության հիմնադրամի հրատարակած "Բարեւ, Եվրոպա" գրքում ներկայացված են Եվրոպական միության ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու նպատակները: Գրքում պարզաբանվում է նաեւ Եվրամիության կառուցվածքը, թե այն ի վերջո կազմակերպություն, պետություն, գրասենյա՞կ, թե՞ մեկ այլ կառույց է.

Դրամաշնորհային ծրագրի նախաձեռնության նպատակն է երիտասարդության շրջանում տարածել եվրոպական արժեքների և դրանց բնորոշ մոտեցումների և գործողությունների մասին ադեկվատ տեղեկատվություն և խթանել դրանց լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:

Ծրագրին կարող են դիմել ինչպես գրանցված կազմակերպություն ներկայացնող երիտասարդներ, այնպես էլ չգրանցված երիտասարդական խմբեր։

Ծրագրերի ներկայացման վեջնաժամկետն է 2011 թ. հունիսի 30-ը։

Ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 300000 դրամը:

Դիմումի ձևը կարող եք ձեռք բերել www.youthbank.am կայքից: Տեղեկությունների համար դիմել Կոտայքի ԵԲ-ի համակարգող Նաիրա Կարապետյանին, հեռ. 055 995589, էլ.փոստ naira_karapetyan@yahoo.com.

Related posts

Leave a Comment