Articles/Հոդվածներ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ հասել է իր նպատակին` եկեղեցին հանձնելու է տերերին` հայ ժողովրդին: Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարել է ինքը` Գագիկ Ծառուկյանը:

«Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Հարցին, թե այդ քայլով արդյոք ցանկացել է միավորե՞լ բոլորին, Ծառուկյանը պատասխանել է. «Այո, պետք է միավորում լինի, որ հաջողություն ու հաղթանակ լինի»: «Միավորվեն Ձեր առանցքի շո՞ւրջ» հարցին էլ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Պետք է ընդհանուր միավորում լինի»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա՞, Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող, քանի որ երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ կան: ԲՀԿ-ն կողմնակից է նրան, ինչն օգուտ եւ ձեռնտու է ժողովրդին: Այդ սկզբունքով անում ենք եւ շարունակում ենք անել: Քաղաքականության մեջ չեմ մտել անձնական շահի, քծնանքի համար, այլ երկրի զարգացման համար»:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Related posts

Leave a Comment