News

Ծառատունկ

Կոտայքի մարզի շուրջ 42 համայնքներում և վարչական շրջաններում այս օրերին իրականացվում են լայնածավալ ծառատունկի աշխատանքներ: Աբովյան համայնքը կանաչապատման ծրագրին միացավ նոյեմբերի 8-ին: Սարալանջի նախկին լողավազանի տարածքում շուրջ 200 նոր տնկիներ են տեղադրվել: Սիրելի համաքաղաքացիներ, հորդորում ենք ուշադիր լինել և տարածքը հնարավորինս մաքուր պահել: Աղբյուրը՝ Աբովյան-իմ քաղաքը

Read More