Creations in Armenian

Ես, նա և այս ջազային երաժշտությունը

17/ 09 /1984 –Translation in English

Անցորդների անբոխի մեջ դժվար է նկատել, թե այս մեկը երազկոտ բնավորություն ունի, կամ այն օրիորդը հասկանում է, որ «աշուն է նստել սեղանիս, ճակատին թորշոմած վարդեր»:

 Հնչում է դանդաղ ջազային երաժշտություն: Ամբոխը խայտաբղետ է ինչպես այս երաժշտութըունը: Սրճարանի լայնատարած պատուհանից փորձում եմ ինչ- որ համակարգով գնահատել ամբոխի տրամադրությունը, մարդիկ խորթ են ինձ:

 – Տրամադրության անկում է, կանցնի,- ականջիս շշնջում է իմ աննման սիրեցյալը և  իր հաստատակամ հայացքը փռում դեմքիս:

Ես հասկանում եմ, նա շուտով մայր է դառնելու: Մենք ենք, ամբոխը և այս ջազային երաժշտությունը:

Դրսից ինչ-որ մեկը ուշադրություն է դարձնում մեզ, կեցցես անցորդ դու առանձացար բոլորից։ -ինչեւէ…

Նրա աչքերի մեջ իմ արտացոլումն եմ տեսնում: Ես երջանիկ եմ: Նորից անկում, նորից ինքնախոշտանգում, ամենուրեք հակասական այս մթնոլորտը խարտոցում է միտքս: Շտապում է ժամանակը, հեղեղում շուրջբոլորն ու խառնում իր ընթացքին:

– Ես քեզ սիրում եմ,- շրշյունով հնչեցնում եմ ես:

 Փայլում են նրա աչքերը, թե ոչ, սակայն զգում եմ, որ ուզում է նույն բանն էլ ինձ ասել, այդպես ավելի սովորական կլինի: Կրկնությունից խուսափելու համար թողնում է մեկ ուրիշ ինքնատիպ առիթի համար:

Միտքս պայծառանում է ասածս բառերի ազդեցությունից: Աշխարհն արտապատկերում եմ նրանով, որը այնքան փոքրանում է այնքան մեղմիկ տեսք ընդունում, որ ես ինձ ամենակարող եմ զգում, մտովի համբուրում եմ նրան ու մեղմիկ մի ժպիտ առաջարկում:

Ինձ թվում է տիեզերքի էությունը նա է` նա, նրա մայրությունը և այս ջազային երաժշտությունը:

 

Related posts

Leave a Comment