Creations in Armenian

Monologue (about Needy) (in Armenian)


Մենախոսություն (Կարոտի մասին)

Ես կարոտում եմ այն ծաղիկներին, որ գունատվում են գիշերակեսին և լուսաբացին կապույտ աչքալույսն առաքում են վեր: Ես կարոտում եմ այն մամուռներին, որ հարսնանում են քարերի վրա ու դաս են տալիս եկող- գնացող միայնակներին: Ես կարոտում եմ, օ¯ այն կարոտին, որ գնում- գնում դառնում է Լեգենդ:

Ինչու եմ հաճախ էսպես կարոտում, առանց պատճառի, առանց խնդրանքի ու մտացրիվ իմ հորիզոնում կառուցում կարոտից ստեղծված հսկա մի աշտարակ: Եվ առհասարակ ու±մ եմ կարոտում, ծանրացնում գլխիս բջջիջներն անհոգ ես այդ զգացումով:Իսկ ո±վ է ասել, որ կարոտելիս խիստ անհրաժեշտ է քեզ այդ երեւույթը: Օ, մտքեր, մտքեր ինչքան խառն եք դուք, ստեղծված այս մղձավանջում հակասություն եք լոկ դուք սերմանում:

Ու այսպես գրեթե մի քանի տարի պայքար եմ տալիս ես մտքերիս հետ, ու հաճախ շատերին ես հարց եմ տալիս. ” Ինչ եք կարոտում դուք այս կյանքում”:

Շատերն ասում են. “օ, Մանկությունը”, մյուսները, թե. “Առաջին սերը”, իսկ մեծամասնությունը. “Դժվար է ասել…”:

Ես կարոտում եմ երկնքում կախված պայծառ այն աստղին, որ տեսել էի գեթ մի օր առաջ, ես կարոտում եմ կարծես մարդկանց վրա զայրացած քամու այն ձայնին, որ անհանգիստ շխշխացնում է պատուհանիս, ես կարոտում եմ մեր բակում շատ հաճախ նստարանին նստող այն խորիմաստ ծերունուն, որ ամեն անգամ չափազանց զգուշությամբ հանում էր ծխամորճը և այնպես ծխում կարծես մոռացնել էր տալիս իր ամբողջ կյանքի դառն հիշողություններն …

Հիմա դուք էլ խորհեք ինչն եք` շատ հաճախ կարոտում:

Related posts

Leave a Comment