Articles/Հոդվածներ

Trndez (in Armenian)

Տրնդեզ

ՙՏրնդեզը՚ կամ ՙՏյառընդառաջը՚ սովորաբար նշվում է փետրվարի 13-ի գիշերը:

Սա մի տոն է կրակի շուրջը, կրակի պաշտամունք, որը հայերը նշել են դեռ նախքան քրիստոնեությունը: Այն համընկնում է Հյուսիսային Ամերիկայի տոներից մեկի ՙՎալենտինի օրվա՚ տոնին

 Տրնդեզը հեթանոս հայերի համար կարեւորագույն տոներից մեկն էր: Այն նվիրված էր հեթանոս Միհր եւ Տիր Աստվածներին (ըստ տարբեր կարծիքների եւ լեգենդների): Հեթանոս Հյաստանում Տիրը դպրության ու մշակույթի աստվածն էր: Նա խորհրդանշում էր այն ամենը ինչ հոգեւոր էր: Իսկ Միհրը խորհրդանշում էր Բարիությունն ու Սերը: Միհրը իր էությամբ մոտ էր Հիսուս Քրիստոսին: Ուստի եւ պատահական չէ, որ Հայ Առաքելական եկեղեցին դեռ նշում է Տրնդեզը: Թեւ իր բովանդակությամբ սա կապված է կրակապաշտության հետ, բայց այն ընդունելի է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու կողմից եւ շատ դեպքերում այն վառվում է եկեղեցու բակում ու օրհնվում քահանայի կողմից: Այնուհետեւ յուրաքանչյուրը այդ կրակից օրհնված փայտակտոր է վերցնում (կամ մեր ժամանակներում մոմ է վառում) տանում իրենց տները եւ պահում մինչեւ մյուս Տրնդեզ:

Այս տոնին փայտը հավաքելու եւ կրակը վառելու պարտականությունը հիմնականում դրված է նոր ամուսնացած տղամարդկանց կամ նշանված տղամարդկանց վրա: Կրակը վառելուց հետո նորապսակ զույգերը պտտվում են նրա շուրջը. ենթադրվում է, որ կրակը պտղաբերություն կբերի եւ կազատի չարիքներից: Կրակի շուրջը մատուցվում է աղանձ, փոխինձ, որը շատ հաճախ համտեսվում է դոշաբով եւ ուղեկցվում շուրջպարով:

Հատկանշական է, որ հին հայկական գյուղերում (քանի որ ընտանիքները բազմազավակ էին) այնպես էր ստացվում, որ յուրաքանչյուր տուն ունենում էր կամ նշանված կամ ամուսնացած տղա: Նրանք բոլորը միասին հավաքում են փայտը   գյուղի մեջտեղում եւ քահանան վառում է այն: Ամեն ոք այդ կրակից վերցնում է մի վառված փայտակտոր եւ տանում իրենց տները վառելու կրակը: Այդ օրը գրեթե ամբողջ գյուղը ծածկվում է կրակովª վերածվելով մի հիասքանչ տեսարանի:

Որպես կանոն կրակը վառվում էր նշանված աղջկա տանը եւ կեսուրն ու կիսրայրը հյուր էին գալիս ապագա հարսինª բերելով աղանձ, փոխինձ, քաղցրավենիք,գլխաշոր կամ զարդեղեն: Դա համարվում է ապագա հարսի բաժինքը: Ըստ հին հայկական օրենքների նշանված տղան իրավունք չուներ տեսնելու ապագա կնոջը նշանված լինելու ընթացքում, իսկ Տրնդեզի օրը այդ օրենքը հանվում էր եւ փեսան պաշտոնապես այցելում էր հարսին:

Ըստ այդ ավանդույթի Տրնդեզի կրակը երբեք չէին հանգցնում ջրով եւ թողնում էին մինչեւ վերջ վառվի ու ածխացած փայտերը դեն չէին նետում, այլ վերցնում տուն էին տանում եւ ենթադրվում էր, որ ածուխը ունի առապելական ուժ: Օրինակ ամռանը ածուխի կտորներով խաչեր էին սարքումª հավատալով որ կդադարեցնի անցանկալի կարկուտը ու անձրեւը: Կամ ածխի կտորներով դռների վրա խաչեր էին անում, որ չարից հեռու պահի օջախը:

Բնականաբար Աբովյանցիներն էլ են պահպանում այդ սովորույթը եւ նշում այն: Նոր ամուսնացածները եւ նշանվածները թռնում են կրակի վրայովª հավատալով որ այն կտանի դժբախտությունները եւ փոխարենը

 

 

 

 

 

Related posts

Leave a Comment