Dear mothers we gift the most beautiful flowers of the world to you…(in Armenian)
Սիրելի մայրեր ձեզ ենք նվիրում աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները…
Դուք թանկագիններից ամենաթանկագինն եք…
Գարունը վերածնունդ է, գարունը նոր կյանք է, երբ ուզում ես սիրել, երբ հոգին վանդակից դուրս է թռչում ու սավառնում ամենաաներեւակայելի անկյունները: Ըստ իս, ահա այսպիսին է գարունը: Եւ քանի որ հայերս կնամեծար ենք, մայրը, ընտանիքը, երեխաները մեզ համար առաջնային են. պատահական չէ, որ նրանց է նվիրված գարնանային միամսյակը (մարտի 8 – ապրիլի 7):
Աբովյանում նման առիթները բաց չեն թողնվում, ամեն տարի, Մուլտի Գրուպ կոնցեռնի նախաձեռնությամբ ու Աբովյան հեռուստատեսության կազմակերպմամբ մեծ շուքով տոնում ենք բոլոր տոները: Մարտի 8-ը եւս մեկ անգամ առիթ հանդիսացավ, որ մեծարվեն զոհված ազատամարտիկների կանայք, շնորհակալություն հայտնեն նրանց ընտանիքներին ու հարազատներին: Ուշադրության էին արժանացել նաեւ քաղաքի մշակույթային օջախները, պետական հաստատությունները, քոլեջները, գրադարանի աշխատակիցները եւ այլն եւ այլն:
Երեկոյին ուախ տրամադրություն էին հաղորդում քաղաքի պարի (ՙԺպիտ՚, ՙՀատիս՚, ՙՆազենիկ՚, Մուշ՚) եւ երգի (ՙԷրզրում՚) համույթները, իր գեղեցիկ կատարումով ելույթ ունեցավ նաեւ Գրիգոր Համբարյանը: Բոլորը շնորհակալ էին եւ ուրախ: իր շնորհակալական խոսքն ասաց ազատամարտիկի մայր Սոնա Կիրակոսյանըª մաղթելով հայոց մայրերին ու այրիներին ամենալավն ու բարին: Հյուրերից մեկը իր ձեռքի աշխատանքըª գորգը, որտեղ գրված էր ՙՀայր մեր՚ տերունական աղոթքը նվիրեց Գ. Ծառուկյանին :
Տիկ. Ազնիվը abovyan.com-ի միջոցով եւս մեկ անգամ ցանկացավ շնորհավորել աշխարհի բոլոր հայ կանանց: ՙԲառերը շատ քիչ են, որպեսզի ես կարողանամ արտահայտել իմ սրտի խոսքը մեր մայրերին, եղեք ի սրտե ուրախ, մենք ավանդապահ ժողովուրդ ենք եւ կանանց դերը մեր օջախներում անփոխարինելի է: Տա Աստված, որ ձեր ընտանիքներում գտնեք իսկական երջանկություն: Շնորհավոր հայ կանանց միամսյակը եւ շնորհակալություն Գ. Ծառուկյանին, որ նման երեկոներ հաճախակի է նախաձեռնում եւ մենք կարողանում ենք վերապրել մեր հին ու բարի օրերը:
Քանի որ գարունը ծնունդ է եւ այն մեզ միշտ նվիրում է անսահման ծաղիկներ, բոլոր կանանց նվիրեցին գեղեցիկ վարդեր ու բարի մաղթանքներ…