Few Words to My Abovyan
Դժվար է այո, դժվար է ապրել օտարության մեջ
Անվերջ հիշելով հայրենիքն անշեջ,
Դժվար է, երբ չունես կողքիդ բարեկամ
Որ գոնե կիսվես պահին մենության:
Դժվար է այո, ապրել այն երկրում
Որտեղ դու չունես քո դերը ուրույն,
Չես կարող քայլերդ անել հաստատուն
Ինչպես անում ես մայր հայրենիքում:
Ու հիմա կարոտը սրտումս մտած
Աչքերս անվերջ արցունքով լցված,
Անվերջ հիշում եմ իմ մայր քաղաքը
Իմ Աբովյանը, իմ ծննդավայրը:
Ու թե միգուցե մի օր Տեր Աստված
Կլսի աղոթքս մտքումս ասված,
Որ ինձ ճամփա տա դեպի հայրենիք
Դեպի իմ քաղաքը քաղցր ու գեղեցիկ:
Այն ժամ կունենամ իմ դերը ուրույն
Ու ոտք կդնեմ մայթին հաստատուն,
Կասեմ հայրենիք ախ ինչ քաղցր ես դու
Օտար ափերից բերեցիր ինձ տուն:
Armine Tatosyan:2005