Nothing is ugly, just should be served in a proper way-Armenian
Տգեղ ոչինչ չկա, գեղեցիկ մատուցել է պետք
Կանանց միամսյակի (տոնի) կապակցությամբ Էլոնա գեղեցկության սրահը կազմակերպել էր սեմինար եւ պարապունք, որի նպատակը փորձի փոխանակումն էր: Մոսկվայի Optimus ուսումնական կենտրոնն ավարտած, պրոֆեսիոնալ մանկաբույժի ակադեմիական դիպլոմ ստացած, Գերմանիայում եւ Ֆրանսիայում վերապատրաստված, 2001-2003 Սոչիի Wella – color կոնգրեսում միջազգային սեմինարներին մասնակցած Աննա Հայրապետյանը հյուր էր Աբովյան քաղաքում եւ Էլոնա գեղեցկության սրահում: Սա նրա երկրորդ այցն էր Աբովյան քաղաք, առաջին անգամ մասնակցել էր Նավասարդ միջոցառմանը որպես ժուրիի անդամ, իսկ երկրորդ այցի նպատակը փորձի փոխանակումն էր, որի ժամանակ ներկայացրեց եվրոպական սանրվածքների ամենանորաձեւ կտրվածքները եւ գունային խաղերը:
Էլոնա գեղեցկության սրահի տնօրենն ասաց, որ այս սեմինարի նպատակն է նաեւ Երեւանի հետ սերտ կապեր ստեղծելը եւ ապացուցել, որ մարզերը ոչնչով չեն զիջում Երեւանին այլեւ հենց մարզերից է շարժիչ ուժը սկսվում եւ տաղանդներ այստեղ էլ են ծնվում:
Հրավիրված էր ՙԱբովյան՚ հեռուստատեսությունը, Միս Նավասարդի գեղեցկուհին (Կարինե Ավետիսյանը), ՙԱվազառ՚ ընկերության ներկայացուցիչը, Աբովյանի Օրբելու անվան համալսարանի դասախոս Անահիտ Հայրապետյանը եւ abovyan.com ինտերնետային կայքը:
Այսպես էին որոշել գարնան գալուստը նշել Էլոնա գեղեցկության սրահի վարսահարդարները: Հարկ է նշել, որ Աննա Հայրապետյանը վարսահարդարման բնագավառում 10 տարվա փորձ ունենալով հանդերձ ակնարկեց.ՙ Աբովյանի կանայք իրենց գեղեցկությամբ եւ ճաշակով ոչնչով չեն զիջում աշխարհի մյուս կանանց, եւ մեր գործը կայանում է նրանում, որպեսզի օգնենք նրանց ինքնդրսեւորման եւ անհատականության կայացման մեջ՚: