Poghos-Petros: in Armenian
Պողոս – Պետրոս
Պողոս – Պետրոս մատուռ սրբավայրը մոտավորապես 13-րդ դարի կառույց է, իսկ անցյալ դարի 30-ական թթ-ին վարպետ Գրիգորը երազում տեսնում է եկեղեցու հետքերը եւ շարունակում է այն կառուցել ամբողջովին: Այդ օրվանից Պողոս – Պետրոսը դարձել է ուխտատեղի:
Ամեն տարի Սուրբ Զատիկից երկու շաբաթ հետո ուխտագնացությամբ նշվում է սուրբ Պողոս – Պետրոսի տոնը: Սրբատեղի երկու մատուռները վերանորոգվել են 1969 եւ 1989թթ-ին եւ վերանորոգողները հենց թաղված են մատուռի բակում: Մեզ հանդիպեցին նրանց թոռները, որոնք գրեթե գերդաստանով ամեն տարի այդ օրը Բեյրութից գալիս են Պողոս – Պետրոս, նշում տոնը եւ հպարտությամբ հիշում իրենց տատիկին ու պապիկին: Բարերարների օգնությամբ վերանորոգվել է նաեւ ուխտատեղի տանող ճանապարհները եւ կամուրջը, որը կապում է 2 քարափները:
Մի գյուղացի մեզ պատմեց, որ Պողոս – Պետրոսի մասին կա մի հետաքրքիր ժողովրդական ավանդույթ; Պողոսը եւ Պեըրոսը եղբայրներ են եղել: Մի օր նրանք կորցնում են անասունները եւ խորթ մայրը ծեծելով տանից դուրս է վռնդում նրանց: Եղբայրները ընկնելով սարեր ու ձորեր ձայն են տալիս իրար. ՙՊողոս գտա±ր…..Չէ՚, ՙՊետրոս գտա±ր….Չէ՚: Եւ աստված տեսնելով խղճում է եւ սրբացնում նրանց ու այդ օրվանից մատուռները կոչվեցին Պողոս -Պետրոս: