News/Նորություններ

Hello School- in Armenian

Ողջույն դպրոց

Գրեթե ավանդւյթ դարձած, հերթական տոնական խանդավառություն էր Աբովյանի քաղաքապետարանի հրապարակում։ Այս անգամ այն նվիրված էր նոր ուսումնական տարուն։

Երիտասարդ, երազկոտ աղջիկ-տղաների հոծ խմբերին, նրանց ուղեկցող մեծահասակներին, երգի ու պարի սիրահարներին նվիրված նոր ուսումնական տարվա այս խորհրդավոր տոնը կայացավ քաղաքային իշխանությունների հանձինս քաղաքապետ Կարո Իսրայելյանի ու հանրահայտ բարերար Գագիկ Ծառուկյանի ջանքերով։

Մասնակցեցին հանրահայտ արտիստներ, հանդիսականների սրտերը ջերմացան Սրբուհի Քեքեջյանի, Լիլիթ Կարապետյանի, Կարինե Մովսիսյանի, աննման Զառայի եւ Ակունք ու էստրադային եւ ջազային արվեստի ստուդիայի սաների կատարումներով, իսկ որ ամենակարեւորն է թնդաց հրապարակը հանձինս Աբովյանի երիտասարդ բնակչության, ապագայի կայացման հիմք հանդիսացող մեր դպրոցականների։

Սիրելի ընթերցող, որտեղ էլ որ լինես, եթե ցանկանում ես որեւէ երկտող ուղարկել քո նախկին ուսուցչին կամ դպրոցին, կարող ես գրել մեզ webmaster@abovyan.com հասցեով, մենք այն կտպենք ու կհանձնեք հասցեատիրոջը։

 


 

Related posts

Leave a Comment