The main “Vozni” (Hedgehog) of the Republic visits the Abovyan-in Armenian
-Ընտանիքով գնացել էինք Ջերմուկ, լավ հարգեցին, պատվեցին, վերջում հաշիվը խնդրեցի, ասացին թե՝ պրն. Ոզնի, մենք կենդանիներից հաշիվ չենք վերցնում:
Ահա այսպիսի ջերմ մթնոլորտում անցավ հանդիպումը աբովյանցիների հետ, որի համար առաջին հերթին շնորհակալ ենք պրն. Գարուշ Հակոբյանից:
Ջերմությունն իհարկե փոխադարձ էր. մեր աշակերտները ասմունքեցին նրա գրած բանաստեղծությունները, որոնք հեղինակի խոսքերով «ավելի լավ կատարեցին, քան ես գրել եմ »:
Նրա խոսքերով գրված մի քանի երգ էլ կատարեց երգիչ Մամիկոն Բադալյանը, այնպես որ հանդիպումը կարող ենք համարել կայացած:
-Շնորհակալ եմ ձեր բարձր անձերի եւ ցածր աշխատավարձերի համար:
Իսկ ամենավերջում «Ոզնի պապիկը» իր անձնական քարտերը նվիրեց ներկաներին՝ իր ինքնատիպ եւ հումորային մակագրություններով:
Մենք էլ մեր շնորհակալությունն ենք հայտնում եւ թողնում մեր մակագրությունը.
«Երգեր ունես դու բազում-բազում,
Ոզնի անունը քեզ շատ է սազում»:
Հարգանքներով՝ www.abovyan.com