ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ընթերցողին ենք ներկայացնում Ալեն Ավագյանի հարցազրույցը պրոֆեսսիոնալ մոդել, Աբովյանի քաղաքացի՝ Վարդան Մնացականյանի հետ:
Վերջերս մեր մոդելային ասպարեզը սկսում է առաջընթաց արձանագրել,ի հայտ են գալիս նոր մոդելներ:Ես ունեցա փոքրիկ հարցազրույց Հայաստանի 1-ին եւ պրոֆեսսիոնալ մոդելներից մեկի՝Վարդան Մնացականյանի հետ:
-Ինչպե՞ս սկսեցիք ձեր մոդելային կարիերան:
-2006 թվականին,երբ լույս տեսավ այդ ժամանակահատվածի թերեւս միակ ու հետաքրքիր “Es Yes”ամսագիրը,նրա 2-րդ համարում մրցույթ էր հայտարարվել՝”Yes Models”մրցույթը:Քույրիկիս հետ ուղարկեցինք իմ նկարները,որոնք արված էին մեր խոհանոցում,իսկ նկարներիս հետեւի ֆոնում կային խոհանոցային պարագաներ:Մտքովս չէր անցնի անգամ,որ այդ նկարները կտպագրվեն ամսագրում եւ մրցույթի մյուս մասնակիցների պրոֆեսսիոնալ նկարների կողքին կլինեն:Հետագայում 1 տարի տեւած մրցույթից հետո ես հաղթեցի այդ մրցույթը:
-Իսկ հետագայում փորձ որտեղի՞ց ձեռք բերեցիք:
-“Yes”ամսագրի գլխավոր խմբագիր,նույնպես մոդել Անի Քոչարն առաջարկեց ինձ ավելի լրջորեն ուժերս փորձել այս ասպարեզում եւ առաջարկեց գնալ “Atex”նորաձեւության կենտրոն:2007 թվականին գնացի “Atex” եւ այնտեղ սովորեցի Միքայել Դանիելյանի դասարանում:
-Կարծում եմ մոդելային ասպարեզում աշխատելը Հայաստանում որոշակի համարձակություն է պահանջում:Ինչպե՞ս կարողացաք ձեր մեջ կոտրել այդ կարծրատիպը եւ դեմ գնալ հասարակության որոշ մասի մտածելակերպին ու կարծիքին:
-Սկզբնական շրջանում դա շատ է ազդում քեզ վրա,որովհետեւ ինչքան էլ թքած ունենաս հասարակության կարծիքի վրա՝ չպետք է մոռանալ,որ ապրում ես այդ նույն հասարակության մեջ եւ պետք է հաշվի նստես նրանց կարծիքի հետ:Ժամանակի ընթացքում հաղթահարեցի այդ ամեն ինչը:Իմ կյանքում երբեք ոչինչ հեշտ չի եղել,բայց ես հպարտանում եմ իմ արմատներով:Իմ մեջ բացի հայից հոսում է նաեւ ասորու արյուն եւ ես մայրիկիցս եմ սովորել պայքարել ու եթե մի բան սիրում ես,ուրեմն պետք է հասնես դրան:Ներկայումս իմ շրջապատում շատ նորմալ են վերաբերվում այն փաստին,որ ես լինելով ստոմատոլոգ՝ունենալով լուրջ մասնագիտություն նաեւ մոդել եմ:
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել 2 իրարից շատ տարբեր մասնագիտություններ եւ արդյո՞ք ազատ ժամանակ ունենում եք:
-Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում:Օրս չափից շատ հագեցած է,սակայն եթե մարդ մի բան ցանկանում է,ապա անհնարին ոչինչ չկա,համատեղել հնարավոր է:Ամբողջ օրը կլինիկայում եմ՝պացիենտներիս հետ:Հետո,եթե նկարահանումներ են լինում,բնականաբար օրվա գրաֆիկս փոխվում է:
-Իսկ եթե համեմատենք ձեր 2 մասնագիտությունները,ապա ո՞րն է ավելի հոգեհարազատ:
-2-ն էլ:Սիրում եմ պրոֆեսսիոնալ վերաբերմունք ամեն ինչին:Ես ունեմ 2 դիպլոմով մասնագիտություն,բժիշկ եմ դիպլոմով եւ նույնիսկ մոդել՝դիպլոմով:Սիրում եմ կյանքը ու այն ամենը,ինչով զբաղվում եմ:Օրինակ՝առավոտյան 9-ից մինչեւ ուշ երեկո կլինիկայում եմ լինում եւ դա ահռելի էներգիա է պահանջում:Եղել են նաեւ դեպքեր,երբ կլինիկայից հետո գնում եմ նկարահանումների եւ այնտեղից ես ստանում եմ իմ կորցրած էներգիան:
-ՈՒնենու՞մ եք առաջարկներ տեսահոլովակներում կամ սերիալներում նկարահանվելու:
-Չեմ սիրում գլուխ գովալ,բայց շատ կան:Շատերին,իսկ ներկայումս բոլորին մերժում եմ:Չեմ սիրում անիմաստ տեղը երեւալ,ես դրա խնդիրը չունեմ:Սիրում եմ,որ ամեն բան լինի հետաքրքիր ու ես իմ կատարած աշխատանքից հաճույք ստանամ:Այդ իսկ պատճառով շատ քչերի հետ եմ համագործակցում:
-ՈՒնե՞ք հոբբի,ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Եթե իհարկե ազատ ժամանակ ունենում եմ,ապա նկարում եմ,ունեմ գրված բանաստեղծություններ եւ երգեր:Ինձ հատկապես շատ հոգեհարազատ է «Երեւանի Գիշերներում»երգս:Դա իմ ամանորյա նվերն եր իմ սիրած էակին:Ամանորին նա ընտանիքի հետ էր լինելու,իսկ ես՝ընկերներիս:Այդ իսկ պատճառով որոշեցի մի օրիգինալ նվեր մատուցել նրան:Դեկտեմբերի վերջին մեքենայի մեջ,ճանապարհին՝գիշերով,10 րոպեի ընթացքում գրեցի այդ երգը եւ 2 օրից ձայնագրեցինք ընկերներիս հետ:Դեկտեմբերի 31-ին տեղադրեցի Facebook-ի իմ էջում,երգի հետ բաց նամակ գրեցի եւ նվիրեցի նրան:
-Հետագայում չեք պատրաստվում արդյո՞ք ձեր գործունեությունը շարունակել Հայաստանի սահմաններից դուրս:
-Որպես մոդել առաջարկներ ունեմ:Ներկայում հրավեր ունեմ ԱՄՆ-ից,դեռ 2 ամիս ունեմ մտածելու համար:
-Անչափ շնորհակալ եմ ժամանակ գտնելու եւ իմ հարցերին պատասխանելու համար:Նորանոր հաջողություններ եւ բարձունքներ ձեզ:
-Շնորհակալ եմ շատ:Քեզ ու քո ընթերցողներին մաղթում եմ,որ միշտ ժպտաք,լինեք լավատես ու հավատաք,որ ամեն բան լավ կլինի:Պետք է թեկուզ արհեստականորեն մտածել լավ բաների մասին,պարուրվել դրական էներգիայով,աուրայով:Դա վանում է բոլոր բացասական բաները: