>
Articles/Հոդվածներ

Բացառիկ հարցազրույց Դոկոտոր Ջեյմս Փոիսանտի հետ

Ուսանելի հարցազրույց մի քաղաքի համար, որտեղ ժամանակին երեք էլեկտրոնային գործարան, երկու կոնստրուկտորական բյուրո, միկրոբիոլոգիայի ինստիտուտ, մի քանի ֆաբրիկա ու մեկ էլեկտրոնային տեխնիկում էր գործում:

Այն, ինչ կլսեք, վստահաբար, մեր եթերում երբրևէ հնչած ու ձեր երբևե լսած ամենակարևոր հարցազրույցն է: Այն վերաբերում է անխտիր բոլորին, մեր երկրի ու ազգի հեռանկարին: Այն բանին, թե ինչ ենք մենք լինելու առաջիկա 5 – 10 -20 -30 տարիների ընթացքում: Այս հաղորդման ընթացքում ՏՏ-ոլորտի ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի հետ շատ անգամ փորձել ենք հասկանալ, թե ինչպես են աշխարհի քարտեզի վրա տեխնոլոգիական գերտերություններ հայտվում ու որքանով է իրատեսական, որ մենք էլ կգտնենք մեր տեղը այդ արևի տակ: Հայաստանում է Դոկոտոր Ջեյմս Փոիսանտը՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների և ծառայություններ համաշխարհային դաշինքի /WITSA/ գլխավոր քարտուղարը: Մի կազմակերպության, որ ներկայացնում է աշխարհի IT ոլորտի 90%-ը: Սա այն կառույցն է, որն ի թիվս այլ բաների՝ անցկացնում է համաշխարյաին IT կոնգրեսը:

Այս հաղորդման ընթացում Կարեն Վարդանյանը մի քանի անգամ պատմել է, որ կոնգերեսը՝ աշխարհի ամենաներկայացուցչական հավաքը 2019թ.-ին մեր երկրում է անցկացվելու: Այ պատկերացրեք՝ 2000-ի չափ հյուր ենք ունենալու . ամեն մեկը, քիչ է միլիարդատեր է, դեռ մի բան էլ աշխարհի մասշտաբով հարց լուծող մարդ: Այս հարցազրույցը մինչև վերջ շատ ուշադիր լսելու լուրջ պատճառ կա: Առաջինը ՝ սա մեր երկրի տեխնոլոգիական հեռանկարի վերաբերյալ ամենաանաչառ ու կոմպետենտ գնահատականն է: Իսկ տեխնոլոգիական հեռանկարը, ինչպես հասկանում ենք, միակ հնարավոր հեռանկարն է: 2-րդ՝ մի շարք երկրներ, որ տեխնոլոգիական գերտերության համբավ ունեն, իրենց վերելքը հենց այդ կոնգրեսից են սկսել, և այս հարցազրույցի յուրօրինակ «շպարգալկա» է այն մասին, թե ինչ պետք է անենք, որ այդ եզակի հնարավուրթյունից մաքսիմալ օգուտ ստատնանք:

Related posts

Leave a Comment