News/Նորություններ

Աբովյանում մեկնարկեց Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությունը

Աբովյան համայնքում մեկնարկեց ՀՀ Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությունը: Աբովյան համայնքի մասնակիցները քանակապես ամենաշատն են՝ 55 :Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությանը մասնակցում են Հրազդանից, Եղվարդից, Նոր Հաճնից, Բյուրեղավանից, Չարենցավանից, ինչպես նաև Ձորաղբյուրից, Բալահովիտից, Կոտայք գյուղից, Գեղաշենից, Արամուսից և Քասախից:Առաջնությանն ընթանալու է մինչև փետրվարի 28-ը:

Read More
Articles/Հոդվածներ Media/Մամուլ

Հայ ծրագրավորողը լուծել է խնդիր, որն անիմաստ է դարձնում կոդերը

Հարցազրույց Կառլեն Ղարիբյանի հետ, ով լուծել է աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը՝ արդյոք P=NP Պարոն Ղարիբյան, Դուք լուծել եք համաշխարհային բարդագույն խնդիրներից մեկը: Կասե՞ք, թե դա ինչ խնդիր է, եւ ի՞նչ համաշխարհային նշանակություն կարող է ունենալ վերջինիս լուծումը: Մոտ 45 տարի առաջ, համակարգիչների զարգացման հետ զուգահեռ առաջացան տարատեսակ խնդիրներ, որոնք մարդկային հասարակության զարգացման համար մեծ նշանակություն ունեն: Այդ խնդիրներից մեկը ձեւակերպվեց Ստեֆան Կուկի (1971 University of Toronto) կողմից, ու այդ խնդիրն առնչվում է մարդկային գործունեության համարյա բոլոր բնագավառների հետ՝ այդ թվում ԴՆԹ հետազոտությունների հետ, որն անմիջական կապ ունի քաղցկեղի բուժման հետ: Այն…

Read More
News/Նորություններ

Տոնական եռուզեռ Աբովյանի համայնքային գրադարանում

Հագեցած,տոնական եռուզեռ էր այսօր մեր գրադարանում… Օրը մեկնարկվեց թիվ 12 մանկապարտեզի փոքրիկների այցելությամբ,մանկական բաժնի գրադարանավարները նրանց համար ընթերցեցին հեքիաթներ։ Այնուհետեւ մեր հյուրերն էին թիվ 2-րդ դպրոցի երրորդ դասարանի աշակերտները,իրենց դասվար՝տիկին Մոսիկյանի և ծնողների ուղեկցությամբ,ովքեր համեմեցին մեր գեղեցիկ միջոցառումը իրենց անմիջական մասնակցությամբ: Մեզ էին այցելել նաև Աբովյանի հատուկ դպրոցի սաները,իրենց հոգատար ուսուցիչների ուղեկցությամբ: Սիրանուշ Նազարյան

Read More
News/Նորություններ

Աբովյանի համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցը

Աբովյան համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայց կատարեց Աբովյանի 3-րդ մանկապարտեզ, որը հիմնանորոգվել է և ամբողջովին կահավորվել է նոր գույքով: Վահագն Գևորգյանը նշեց, որ Աբովյան համայնքի բոլոր մանկապարտեզներն այս տարի համալրվելու են նոր գույքով:  Հիշեցնենք, որ Աբովյանի 3-րդ մանկապարտեզի 1-ին մասնաշենքը վերակառուցվել էր 2017-2018 թթ.՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Աբովյանի համայնքապետարանի համատեղ ուժերով:  Հատկանշական է, որ մանկաարտեզի հիմնանորոգման ժամանակ կատարվել է հիմքային ամրացում, որը շենքը դարձրել է սեսմակայուն: Այս տարի նախատեսվում է 3-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի հիմնանորոգումը, որն իրականացվելու է համայնքապետարանի և կառավարության համատեղ ուժերով:

Read More
News/Նորություններ

Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից: Պաշտոնից ազատված ոստիկանները գրանցվել են կադրերի ռեզերվում: Թե ինչով է պայմանավորված պաշտոնանկությունները, ոստիկանությունից պատասխանեցին, որ համակարգում կադրային փոփոխություններ մշտապես լինում են: Սակայն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետ։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 7 անձ տեղափոխվել են հիվանդանոցներ, մեկը՝ մահացել: Միջադեպի…

Read More
News/Նորություններ

Ծառատունկ

Կոտայքի մարզի շուրջ 42 համայնքներում և վարչական շրջաններում այս օրերին իրականացվում են լայնածավալ ծառատունկի աշխատանքներ: Աբովյան համայնքը կանաչապատման ծրագրին միացավ նոյեմբերի 8-ին: Սարալանջի նախկին լողավազանի տարածքում շուրջ 200 նոր տնկիներ են տեղադրվել: Սիրելի համաքաղաքացիներ, հորդորում ենք ուշադիր լինել և տարածքը հնարավորինս մաքուր պահել: Աղբյուրը՝ Աբովյան-իմ քաղաքը

Read More
News/Նորություններ

Աբովյանի 55 ամյակը

Հոկտեմբերի 21-ին Աբովյան համայնքը մեծ շուքով նշեք Աբովյանի 55 ամյակը: Վաղ առավոտից քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում: Տոնակատարությունների մեկնարկը տրվեց ավտոշքերթով, որից հետո Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ քաղաքի օրհնության կարգ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը, Աբովյանի պատվավոր քաղաքացի՝ Գագիկ Ծառուկյանը և այլ պաշտոնական անձիք, քաղաքացիներ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդեսն էր՝ նվիրված Աբովյան համայնքի 55 ամյակին: Հյուրերը շրջեցին եկեղեցու բակում , որից հետո նրանց ողջունեցին «Բերդ» պարով Աբովյան համայնքում գործող պարային համույթների սաները: Տոնական շարասյունը…

Read More