>
Romans Petrosyan Vahagn Gevorgyan
News/Նորություններ

Սաբոտաժ իրականացնողը Աբովյանի համայնքապետ Վահագն Գեւորգյանն է

Նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ Կոտայքի մարզում կա խոշոր համայնք, որի համայնքապետը սաբոտաժի ճանապարհով ոչինչ չի ուզում անել: Պետրոսյանը նշել էր, որ առաջիկայում կտա այդ համայնքապետի անունը՝ փաստերով: ՀԺ-ի հետ հերթական զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փակագծեր բացեց՝ նշելով, թե որ համայնքի մասին էր խոսում: – Պարոն Պետրոսյան, կնշե՞ք, թե որ համայնքապետի մասին էիք ասել, որ սաբոտաժի ճանապարհով ոչինչ չի անում մարզում: – Ձեզ հայտնի է, որ համայնքային բյուջեները տնօրինվում են բացառապես համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից, չնայած այդ բյուջեները ձեւավորվում են…

Read More
News/Նորություններ

8 300 000 դրամ Էլար թաղամասի ոռոգման համակարգին

ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ Կայացավ ավագանու հերթական նիստը: Ընթացքում Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացվելու է8 300 000 դրամ «Էլար թաղամասի ոռոգման համակարգի» ծրագրի կայացման համար։Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 14-ին «Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի» (ՀՏԶՀ) և Աբովյան համայնքի միջև կնքնվել էր համաձայնագիր, ըստ որի Աբովյան համայնքը ծրագրի իրականացման համար որպես համաֆինանսավորում ՀՏԶՀ-ին տրամադրելու է 8 300 000 դրամ։ Ավագանու նիստի վերջում Աբովյան համայնքի ղեկավարը շնորհավորեց Էլար թաղամասի բնակիչներին՝ Էլար թաղամասում ոռոգման համակարգ ունենալու հնարավորության առթիվ։

Read More
News/Նորություններ

Կրթության նախարար` Արայիկ Հարությունյանի այցն Աբովյանի դպրոցներից մեկը

Աշխատանքային այցով` մարտի 12-ին Աբովյանի Կրթահամալիր է այցելել Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Մոտ մեկ ժամ ուսուցիչների հետ քննարկվել է իրենց հետաքրքրող հարցերը, որից հետո շրջել են մի քանի դասարաններով, զրուցել աշակերտների հետ։ Այցի վերջում շրջել են դպրոցում՝ ճաշարան, նախակրթարան, այնուհետև ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին։

Read More
News/Նորություններ

Հակասություն Կոտայքի մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետը նշեց, որ լրացուցիչ փաստեր ձեռք բերելու համար լրացուցիչ փաստարկներ է պահանջում քաղաքապետարանից հավելյալ հինգ լոտերի չեղարկման առումով: «Մեկը նախապես չեղարկել և ինձ գրավոր տեղեկացրել էին, հետո նաև պարզ դարձավ, որ հենց աճուրդի օրը մեր բարձրացրած մտահոգությունների հիման վրա կոնկրետ չորս լոտերի հետ կապված հողատարածքներ են, որտեղով կոմունիկացիաներ են անցնում, և Հողային օրենսգրքով այդ հողաբաժիններն առհասարակ ենթակա չեն օտարման։ Մինչ քաղաքապետարանի մեր գործընկերները փարատում էին մեր մտահոգությունը, որ բոլոր հողակտորները մանրամասն ուսումնասիրված են, և որևէ խնդիր չկա, օրենսդրական որևէ կաշկանդում չունեն իրենք աճուրդի դնելու, սակայն…

Read More
News/Նորություններ

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպել է ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին

Մարտի 7-ի երեկոյան Գլենդելի Իրանահայերի Միության շենքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Բայբուրթյանը անդրադարձավ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ հատուկ շեշտեց քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծվել արտերկրյա ներդրումներ իրականացնելու համար: Գլխավոր հյուպատոսը հատուկ անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի հայության դերի մասին Հայաստանի զարգացման գործում: Նա նաեւ նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւս առաջնահերթություն է Հայաստանի իշխանությունների համար եւ այդ ոլորտին հատուկ ուշադրություն է…

Read More
News/Նորություններ

Ով է կանանց գաղութի նոր պետը

Մարտի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանին: Ներկա էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալները, ստորաբաժանումների պետերը, պատասխանատու հերթապահները, ինչպես նաև՝ հիմնարկի նախկին պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նախ շնորհակալական խոսք ուղղեց Գ. Վարդանյանին՝ ընդգծելով նրա դրական և արդյունավետ աշխատանքը ողջ ծառայության, մասնավորապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աշխատելու ընթացքում: Այնուհետև շնորհավորելով պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եզիազարյանին՝ մաղթեց նրան բեղմնավոր, արդյունավետ և անփորձանք աշխատանք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վ.…

Read More
News/Նորություններ

Աբովյանում մոտ 3000 աշխատատեղ է բացվելու. «Հոնգկոնգից, Դուբայից գրասենյակները տեղափոխում են Հայաստան»

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է մասնավորապես ադամանդագործության վիճակին: Նրա խոսքով, ադամանդագործությունը վերջին 10 տարում անկում էր ապրում, հիմա սկսում է զարգանալ: «Ես ինքս ծանոթ եմ մարդկանց, ովքեր Հոնգկոնգից, Դուբայից գրասենյակները տեղափոխում են Հայաստան: Աբովյան քաղաքում մի մեծ շենք են վերցրել, վերակառուցում են, եւ մայիս-հունիսին բացելու են, մոտ 3000 մարդ աշխատելու է: Հայկական ոսկերչությունը կարող է այդ արտադրանքը վերցնել, քանի որ մշակված ադամանդը ներկրվում է: Եթե ադամանդը Հայաստանում մշակվի, մի քանի տարի անց այս ոլորտում կարող է 15-20 հազար մարդ աշխատել Աբովյանում ու Նոր Հաճընում», ասել է…

Read More
Articles/Հոդվածներ

Բացառիկ հարցազրույց Դոկոտոր Ջեյմս Փոիսանտի հետ

Ուսանելի հարցազրույց մի քաղաքի համար, որտեղ ժամանակին երեք էլեկտրոնային գործարան, երկու կոնստրուկտորական բյուրո, միկրոբիոլոգիայի ինստիտուտ, մի քանի ֆաբրիկա ու մեկ էլեկտրոնային տեխնիկում էր գործում: Այն, ինչ կլսեք, վստահաբար, մեր եթերում երբրևէ հնչած ու ձեր երբևե լսած ամենակարևոր հարցազրույցն է: Այն վերաբերում է անխտիր բոլորին, մեր երկրի ու ազգի հեռանկարին: Այն բանին, թե ինչ ենք մենք լինելու առաջիկա 5 – 10 -20 -30 տարիների ընթացքում: Այս հաղորդման ընթացքում ՏՏ-ոլորտի ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի հետ շատ անգամ փորձել ենք հասկանալ, թե ինչպես են աշխարհի քարտեզի վրա տեխնոլոգիական գերտերություններ հայտվում ու որքանով…

Read More