Articles/Հոդվածներ

Երգիչ , դուդուկահար, հանդիսավար. Ռուբեն Զանգեզուրցի

Մեր համաքաղաքացի` Ռուբեն Զեյնալյանը  (նույն ինքը Ռուբեն Զանգեզուրցին) երգիչ , երաժիշտ (դուդուկահար) , հանդիսավար (թամադա)։  Արդեն շուրջ 20 տարի է բարեգործական համերգներով հանդես է գալիս ծերանոցներում , տուն ինտերնատներում , մանկատներում և այլ բազմաթիվ հաստատություններում։ Լինելով ազգասեր և նվիրյալ անձնավորություն , ի հարգանք զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքների համար ԼՂՀ- ի տարածաշրջանի  գյուղերում բարեգործական հուշ. համերգներ է կազմակերպել : Երգիչը ժողովրդական սրտաբուխ և սիրալիր երգերի համար արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և գովասանագրերի՝ «Որդիկ Գյուլբեկյան» , «Գյումրու տուն – ինտերնատի » ; «Վանաձորի տարեցների տան »; «Ստեփանակերտի տուն  – ինտերնատի» , «…

Read More
News/Նորություններ

ֆուտբոլային ընկերական հանդիպում

Հոկտեմբերի 12-ին քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում նվիրված Աբովյան քաղաքի 56-ամյակին: Այն ընթացավ Աբովյանի քաղապետարանի և Հայաստանի լրագրողների հավաքականների միջև: Նրանք մարզադաշտ մտան պատանի դհոլահարների դափերի ներքո ։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Խաղը ավարտվեց 1: 0 հաշվով ՝ հօգուտ լրագրողների հավաքականի։ Նաիրուհի Տոնեյան Լոսանկարները՝ Աբովյան-իմ քաղաքը կայքից

Read More
News/Նորություններ

Աբովյան համայնքում մարզային շաբաթօրյակ է

Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել ,մեզ միայն մնում է սովորել մաքուր պահել այն … Կոտայքի մարզում հոկտեմբերի 12 ֊ը հայտարարված է մարզային շաբաթօրյակ ։ Շաբաթօրյակը մեկնարկվեց առավոտյան ժամը 9-00-ից: Այսօր մարզի համայնքներում, մարզային ենթակայության բուժհիմնարկներում և ուսումնական հաստատություններում անցկացվեց մարզային շաբաթօրյակ: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Աբովյան համայնքը ձեռք է բերել 2 աղբատար մեքենա և 150 աղբարկղ: Աբովյան համայնքում մարզային շաբաթօրյակի մեկնարկը տրվեց աղբատար մեքենաների շահագործմամբ Նաիրուհի Տոնեյան

Read More
News/Նորություններ

Պատանի ստեղծագործողների ալբոմը հրատարակվեց

Վերջին տարիներին մարզի մշակութային կյանքում զգալի աշխուժացում է նկատվում։ Խթանող ուժը մարզի ստեղծագործողների միության նպատակաուղղված աշխատանքներն են։ Կազմակերպվել են կլոր սեղաններ նվիրված մեր մեծանուն գրողներ ` Պարույր Սեվակին , Հովհաննես Շիրազին , Գևորգ Էմինին , ինչպես նաև մարզում ճանաչում գտած ժամանակակից ստեղծագործողներին։ Միության վերջին գեղեցիկ նախաձեռնությունն է մարզի պատանի ստեղծագործողների աշխատանքների գունազարդ և բարձրաճաշակ ալբոմի հրատարակումը (գեղանկար, գոբելեն), որը արժանացել է մտավորական հասարակության բարձր գնահատականին։ Շուտով կհրատարակվի նաև պոեզիայի և արձակի ալմանախ , սպասումով, որ այն էլ իր ուրույն տեղը կունենա մարզի մշակութային կյանքում։ Նաիրուհի Տոնեյան

Read More
News/Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ

Մեր քաղաքում բարի ավանդույթ է դարձել ամեն տարի զբաղվածության կենտրոնի անմիջական մասնակցությամբ “աշխատանքի տոնավաճառ” միջոցառման կազմակերպումը: Այս տարի այն կկայանա հոկտեմբերի 15 -ին , քաղաքապետարանի դիմահայաց այգում , երկտեղ կհանդիպեն գործատուն և աշխատանք փնտրողը, հաճախ նրանց երկխոսությունը վերածվում է համագործակցության և տալիս իր հաճելի պտուղները ։ Շուրջ 30 գործատուների կողմից կներկայացվեն ավելի քան 500 թափուր աշխատատեղեր: Նաիրուհի Տոնեյան

Read More
News/Նորություններ

Հնարավորինս շատ օգտագործեք խնձոր. Այգեպան Գրիգոր

Կոտայքի տարածաշրջանը հայտնի է իր խնձորի այգիներով ` Արտազան , Քարաշամբ , Գառնի և այլն։ Համեղ և բազմատեսակ խնձորի այգիներով անմասն չէ նաև Աբովյանի տարածաշրջանը։ Արդեն սկսվել է խնձորի առանձին տեսակների բերքահավաքը , չնայած այն հանգամանքին , որ այս տարի խնձորենիների համար նպաստավոր չի եղել , ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ բերքը ավելի պակաս է։ Չի կարելի մոռանալ , որ խնձորենիների խնամքը պետք է կատարվի ամբողջ տարվա ընթացքում ` աշնանը բերքահավաքից հետո ծառերի շուրջը փխրեցվում է , գոմաղբով պարարտացվում , տերևաթափից հետո , կամ գարնան սկզբին կատարվում է էտ , որից…

Read More