Articles/Հոդվածներ

A horse can become a member of parliament until its master is an emperor

Ձին կդառնա պատգամավոր, քանի դեռ նրա տերը կայսրն է Մաշտոցի այգու ցուցարարները, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով, նման են այն փոքրիկ բույսերին, որ գարնանը հավաքում են իրենց բոլոր ուժերը և ճեղքում են երևանյան ասֆալտը: Սա քաղաքացիական հասարակության նոր մշակույթ է,- լրագրողներին ասաց Չուգասզյանը,- ոստիկանության մի ամբողջ բանակ է նետվում այդ շարժումը լռեցնելու համար. սա ապացուցում է, որ այդ երիտասարդները ուժ ունեն:

Read More
Articles/Հոդվածներ

Got prizes…

  Ամեն տարի <Լինա> պրոդյուսերական կենտրոնի կողմից (տնօրեն` Էվելինա Ասատուրյան) մի քանի անգամ կազմակերպվում է <Երաժշտական կոլիզեյ> հեռուստափառատոնը և որպես ամփոփում` մարտ ամսին տեղի է ունենում եզրափակիչ գալահամերգ-մրցանակաբաշխություն: Այս տարի այն տեղի ունեցավ մարտի 16-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դահլիճում: Գալահամերգի ընթացքում  ամփոփվեցին 2011 թվականի արդյունքները: Բավականին ընդգրկուն էր  մասնակիցների աշխարհագրությունը ` ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ ներկայացնող երաժշտական, վոկալ և պարային կոլեկտիվներ Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաքից:  Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն` Մամիկոն Բադալյան) ևս մասնակցել էր հեռուստանախագծին, որի մասնակիցների ընտրությունը բացառապես պատկանում է <Լինա> պրոդյուսերական կենտրոնի…

Read More
News/Նորություններ

Montreal local chapter continues to sponsor renovation of maternal ward in Abovyan

Through sponsorship of Canadian-Armenian benefactors Vrej and Imastuhi Nikoghosian, the “Hayastan” All-Armenian Fund’s Montreal local chapter has launched the second stage of renovation of the maternal ward in Abovyan city of Kotayk province. The program envisages full renovation of the birth-post-birth division located on the second floor of the hospital. We remind that the Fund renovated the maternal ward-operation room with support from the benefactors in 2010, and the termination of the current reconstruction will provide state-of-the-art services for patients at the hospital.

Read More
News/Նորություններ

Former security guard tried to kill a man with ax

Նախկին թիկնապահը փորձել է կացնահարել մի տղամարդու Այսօր՝ ժամը 20.20–ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել ձախ ոտքի մասում հրազենային վնասվածքով մի քաղաքացի։ Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Աբովյան քաղաքի Նաիրյան 2-րդ շենքի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Գյուլբուդաղյանն է։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Աբովյանի տարածքում գործող «Ռուսալկա» ռեստորանային համալիրից։

Read More
Articles/Հոդվածներ

Abovyan rehabilitation centre

Հայ օգնության ֆոնդի Աբովյանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2011թ.-ին` "Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում: Կենտրոնն սպասարկում է Աբովյան քաղաքի և շրջակա գյուղերի` օրենքի հետ խնդիրներ ունեցող, դժվար իրավիճակում գտնվոց երեխաներին և նրանց ընտանիքներին: Այն արդեն աշխատում է 29 ընտանիքի 32 անչափահաս երեխաների հետ, որոնց մի մասը հաշվառված է ոստիկանության անչափահասների բաժնում, իսկ մնացածների հետ աշխատանքներ են տարվում կանխարգելման նպատակով:

Read More
Articles/Հոդվածներ

Ladies of the Museum (in armenian)

Թանգարանի կանայք Այս վերնագիրը պետք է հասկանալ բառիս բուն և փոխաբերական իմաստներով, քանզի Աբովյան քաղաքի <Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության> թանգարանի աշխատակից կանայք մեծ նվիրումով են կատարում իրենց  պարտքը մշակույթի հանդեպ: Հարկ է նշել, որ թանգարանի տասներեք աշխատակիցներից տասնմեկը կանայք: Բազմիցս առիթ եմ ունեցել առնչվելու աշխատակազմի հետ և ամեն անգամ հիացել եմ, թե ինչպես են նրանք այդքան համերաշխ ու բարեկամական մթնոլորտ ստեղծել: Մշակույթը պահանջում է մեծ նվիրում, և բավականին դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, որպեսզի ոչ մի կողմն էլ չտուժի: Երիտասարդները նոր շունչ են հաղորդում, իսկ տարիքով ավելի մեծերը` Ասլիկ…

Read More
Articles/Հոդվածներ

About the management of migration flows (in Armenian)

Միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով Ք. Հրազդան: Աշխատանքի և զբաղվածության կենտրոնում  փետրվարի 29-ին տեղի ունեցավ <Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում> թեմայով սեմինար- քննարկում, որը կազմակերպվել էր <People in need> չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից: ԶԼՄ-ների համար նախատեսված սեմինարին մասնակցեցին Կոտայք, Գեղարքունիք մարզերի թերթերի և հեռուստատեսությունների խմբագիրներ, լրագրողներ: Նպատակն էր լրագրողներին առավել մանրամասն տեղեկատվություն տալ  ՀՀ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող գործընթացների մասին, որը հնարավորության կտա լրագրողներին` առավել խոր վերլուծություն կատարել ու ոլորտը հստակ ներկայացնել հասարակությանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ <People in need> չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի PR պատասխանատու Լիանա Գյոզալյանը, ով…

Read More
Articles/Հոդվածներ

Snow- Venera in Abovyan

Արդեն մի քանի օր է, ինչ Աբովյան քաղաքում առատ տեղումներ են` ձյան տեսքով: Իհարկե, ձյունն ինքնին հաճելի է, բայց մինչ մեզանից շատերը, տանը նստած,   վայելում էին տեղացող ձյան խոշոր փաթիլների գեղեցկությունը, մեր երկու համաքաղաքացիները` գեղանկարիչ Գոռ Աբրահամյանը և լրագրող, կիթառահար Վանիկ Հակոբյանն այդ նույն ընթացքում օգտվեցին ձյան առատությունից և  մասնագիտական մոտեցում ցուցաբերեցին` կերտելով Միլոսյան Վեներայի արձանը` Աբովյան քաղաքի <Անմար կրակ>-ի մոտ:  Արձանի պատրաստումն իրականացվել է գիշերը և տևել է մոտ երկու ժամ: Ձյունե Վեներան ունի 2 մետր բարձրություն և շատ նման է բնօրինակին: Գոռ Աբրահամյանը նշեց, որ հիմնականում աշխատել են ձեռքերով`…

Read More
Articles/Հոդվածներ

Another victory came to Abovyan

Հերթական հաղթանակը բերեցին Աբովյան Այս տարի` ամռանը, Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն Մ.Բադալյան) մասնակցեց հարավկովկասյան երկրների "Ուռեկի-2011" 3-րդ միջագային  փառատոնին և արժանացավ Գրան Պրի մրցանակի: Սրանից հետո ստուդիան "Մենք 35 տարեկան ենք" խորագրով համերգային հաջող ծրագրով հանդես եկավ Հայպետֆիլհարմոնիայի "Առնո Բաբաջանյան" համերգասրահում: Գրական-գեղարվեստական երեկոն նվիրված էր ՀՀ անկախության 20 և Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին:  Համերգից  հետո ստացվեց պաշտոնական հրավեր` մասնակցելու Թբիլիսիում տեղի ունեցող ամենամյա թվով 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Փառատոնի անցկացման աշխատանքները համակարգում էր Թբիլիսիի "Современник" թատրոնի տնօրեն Նանա Ակուջավան: Վրաստան մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր "Լինա" մշակութային…

Read More