Articles

An interesting event-exhibition

1

Հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին

Աբովյանի քաղաքի “Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության” թանգարանում ապրիլի 15-ին տեղի ունեցավ  հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արամայիs Սեդրակյանը, այնուհետև գիտաշխատող Նինա Եղիազարյանն ընթերցեց զեկույց` ներկայացնելով եղեռնի կապված պատմական փաստեր: Իրենց երգչախմբային, պարային կատարումները ներկայացրին Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի սաները (գեղ. ղեկ.` Մամիկոն Բադալյան): Ստուդիայի խոսակցական բաժնի սաները ներկայացան հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքով: Ելույթներով հանդես եկան նաև բանաստեղծ Վահունի Հովակիմյանը և  թանգարանի ավագ գիտաշխատող Ասլիկ Հակոբյանը:

Ցուցահանդեսում, որի հեղինակն էր Ռազմիկ Սահակյանը, ներկայացված էին շուրջ 33 աշխատանքներ, որոնք պատրաստված էին միմիայն փայտից և բնորոշվում են որպես փայտյա մանրանկարչություն:  Սա հեղինակի առաջին մեծ ցուցահանդեսն էր, որի վրա նա աշխատել էր շուրջ 4 տարի, և որը մեծ ծավալով առաջինը  հանձնվեց աբովյանցիների դատին: Հեղինակը նշեց, որ նախատեսում է առաջիկայում համալրել իր աշխատանքների շարքը և եղեռնի 100-ամյա հիշատակի տարելիցին հանդես գալ 100 ստեղծագործություններ ներառող ցուցահանդեսով: Իսկ այս ցուցահանդեսը Աբովյանի “Հայ և ռուս ժողովուրդների թանգարանում” կներկայացվի  10 օր:

1

1

1

1

1

 

Related posts

Leave a Comment