Articles/Հոդվածներ

Vow to Ararat-in Armenian

Ուխտ Արարատին

Ժողովրդի ճակատագրի աստղը պետք է փնտրել ոչ թե երկնքի, այլ նրանց կրծքի տակ, նրանց նկարագրի մեջ…
Այս տարի լրացավ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ ASALA) 30 եւ «Վան» գործողության 24 ամյակը: Հայաստանում եւ Սփյուռքում կազմակերպվեցին եւ կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նվիրված են ASALA-ին: Աբովյան քաղաքը զերծ չմնաց:

 

Հարություն Ստեփանյանի կազմակերպմամբ եւ քաղաքապետ պրն. Իսրաելյանի աջակցությամբ կայացավ ASALA- ին նվիրված երեկոն: Հրավիրված էին մասնակցելու «Էրզրում» մանկական երգչախումբը՝ Գրիգոր Համբարյանի գլխավորությամբ եւ Երեւանի «Կարին» երգի-պարի համույթը: Հնչեց «Ի զեն» երգը… երեք տասնամյակ առաջ այն կրկին հնչել էր, այս անգամ ASALA -ի համար, հանուն հայ դատի, հանուն հայի արյան վրեժի եւ հանուն հայի լինելիության: Մեր երկրագնդի վրա երկու ուխտ չեն հոգնում… ժամանակն ու հայը՝ մեկը կործանելով, մյուսը՝ վերաշինելով: Լուսաբաղձ ժողովուրդ, որն ապրել, պայքարել, կառուցել է գիրքը ձեռքին: Հավերժանալ շինարարելու, ստեղծագործելու, սա Է Հայկականը…

Շահան Նաթալին առաջինն էր, որ ստեղծեց հայոց վրեժխնդրության «Նեմեսիս»-ը եւ առաջինն էր, որ ծրագրեց ու կյանքի կոչեց եղեռնը իրագորող պարագլուխների ոչնչացումը: Հետագայում Գուրգեն Յանիկյանը մաքրեց տասնամյակների մոռացության փոշին եւ Հայոց դատը կրկին դրեց մարդկության առաջ: Յանիկյանի նման հազարավոր զարիբների կրծքում նույն հրաբուխն էր, կյանք առնելու եւ պատասխան պահանջելու:

 

Մի նպատակի ծառայելով հայ անհատները միացան ու ավետեցին աշխարհին, որ ծնունդ է առել ASALA, որի արմատները ամեն տեղ են, որտեղ հայն է ապրում: Այդ օրը մեր կողքին էին ASALA- ի վետերանները՝ Ալեք Ենիգոմշյանը, որը 25 տարի առաջ հայտարարվեց ամբաստանվեր իբր տեռորիստ – ահաբեկիչ, բայց նա դատավարության իր վերջին խոսքում հայտարարեց, որ նրանք տեռորիստներ չեն, քանզի համոզված էր. տեռորիստը իրագործելով նպատակ ունի վախեցնելու, ավերելու , իսկ իրենք դրա նպատակը չունեն, այլ պայքարել արդարության դեմ: Հայկական հարցը գոյություն ունի եւ պետք է նրա լուծումը գտնել:

Վազգեն Սիսլյան, մասնակից էր «Վան» գործողությանը՝ գրավեց թուրքական հյուպատոսարանը, որի գլխավորությամբ ժողովուրդը վրեժի մարտիկներին «Զարթնիր Լաոյով» էին ճանապարհում: Եվ քանի «Հայ դատը» իր արդարացի լուծումը չի գտել, հայի օրորոցայինը պիտի ասի, ոչ թե քնիր, այլ զարթնիր Լաո…
Հյուր էր նաեւ Սիմոն Նաիրյանը, որը ORL-ի գործողության մասնակից էր եւ այն ամենաթեժն էր վրեժի մարտիկների համար: Թիրախ էին ընտրված թուրքական ավիաուղիները: ASALA-ի Եվրոպական թեւի ղեկավար Վարուժան Կարապետյանը, իր զինակիցների՝ Սիմոն Նաիրյանի եւ Հովհանես Դեմրճյանի հետ փրկեցին տասնյակ ձեռբակալված թուրքահպատակ ֆրանսիահայերի:
Թե ժամանակին ASALA- ի վետերանները պայքարել են զենքով, այժմ ուխտ են անում, ուխտ Արարատին…

Պիտի հասնինք Սրբազան լեռ կարոտիդ

Երբ ջրհեղեղն ռումբերուն գտնե վերջ,
Երբ արյունի ծովերուն հագնին ծիածան,
Երբ մորթված խաղաղության աղավնին
Վերադառնա արհավիրքի վիհերեն
Ձիթենիի հաշտարար ճյուղը բերանին
Պիտի հասնինք կատարիդ:

 

Related posts

Leave a Comment