News/Նորություններ

Վիետնամի պատվիրակության այցը Աբովյան

Աբովյան համայնքի ղեկավարն այսօր ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությունը:Պատվիրկության անդամներին Վահագն Գևորգյանը ներկայացրեց Աբովյանի համայնքապետարանի ենթակառուցվածքները, համայնքի հնարավորությունները և ներդրումներ կատարելու հնարավոր տեսլականը։ Պատվիրակությունը այցելեց Աբովյան համայնքի նորակառույց թաղամաս, ապա Սուրբ Հովհաննես եկեղեցի և Աբովյանի շախմատի դպրոց։Հանդիպման վերջում Նյուգեն Ման Թիենին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը բնորոշող հուշանվեր հանձնեց Աբովյան համայնքի ղեկավարին և շնորհավորեց նրանց վերընտրման առթիվ։ Նյութը՝ Աբովյան-իմ քաղաքը կայքի

Read More
News/Նորություններ

Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը

ԿԸՀ-ն հրապարակել է Աբովյան քաղաքում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն քաղաքապետ է ընտրվող Աբովյանի գործող ղեկավար Վագահն Գեւորգյանը: Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը: Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավեր է եղել 360 թվեաթերթիկ:

Read More
News/Նորություններ

Փաշինյանը Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Աբովյան քաղաքի ընտրողների ակտիվորեն մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին և երկրում վերահաստատել ժողովրդի իշխանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց  Աբովյանում՝ մասնակցելով  համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երթին՝  ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի: Վարչապետը հույս հայտնեց, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին,  կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության և ժողովրդավարության, բայց ամենակարևորը՝ հանուն քաղաքացու հաղթանակի: «Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս գիտենք՝ բացառապես…

Read More
News/Նորություններ

Վերջին զանգն Աբովյան համայնքում

Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը։Աբովյան համայնքում ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված «Վերջին Զանգ»-ին։Տոնական համերգին ելույթ ունեցան սիրված երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Աննա Խաչատրյանը, Համլետ Գևորգյանը, Արմոն, DJ Գարիկը և Աբովյան համայնքի «Ero Drums Studio»-ի դհոլահարները։Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը.«Այսօրը կրկնակի խորհուրդ ունի, խորհուրդ ո՛չ միայն դպրոցն ավարտելու, այլև նաև զանգ դեպի նոր ապագայի և հասուն կյանքի։ Ես վստահ եմ, որ դպրոցում ստացած ձեր գիտելիքները, փորձը, հմտությունները ձևավորած աշխարհայացքը հետագայում էլ ավելի եք հմտացնելու բարձրագույն ուսումնական հաստատություններում»։Համայնքի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց…

Read More
News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ. Գրիգոր Գուլյան.

Սիրելի՛ Աբովյանցիներ, շնորհիվ ձեր ոգևորող ու սատարող խոսքերի, այսօրվա քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ: Շարունակում ենք նույն ոգով ու չենք նահանջում: Հեղափոխությունը պետք է ամրագրվի նաև մեր սիրելի Աբովյան քաղաքում: Իսկ ես շարունակում եմ նաև օնլայն հարթակում ներկայացնել Աբովյան քաղաքի զարգացմանն ուղղված իմ տեսլականը: Այսպիսով, մենք նախատեսում ենք համայնքի կանաչապատ տարածքների պահպանում և ընդլայնում, կանաչ գոտիների ձևավորում, լուսավոր, տեսախցիկներով ապահոված խաղահրապարակների ստեղծում: Ներբակային փողոցների լուսավորություն՝ էներգախնայող լույսերով:

Read More
News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել

Սիրելի՛ աբովյանցիներ, քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել:Այս րոպեից սկսած, բացի առերես հանդիպումներից, նաև այստեղ, ձեր ուշադրությանը կներկայացնեմ Աբովյան համայնքի զարգացման իմ տեսլականը: Սկսենք օրինականության հաստատումից: Օրինականությունն ինձ համար մշտապես եղել է գործունեության հիմնական սկզբունքներից մեկը, իսկ օրենքի գերակայության հաստատումը իմ քաղաքական գերնպատակն է: Այդ իսկ պատճառով, որպես Աբովյանի զարգացման հայեցակարգ, հիմք եմ վերցրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի պարտադիր խնդիրները: Համայնքի կայուն զարգացման կարևորագույն նախապայման եմ համարում համայնքում օրենքի գերակայությունը, որը կապահովի մեր քաղաքացիների համար հավասար պայմաններ և ինքնադրսևորման հավասար հնարավորություններ:

Read More