Articles

Phenomenal ability has always been with the harmony of people (in Armenian)

Աբովյան քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այդ առիթով հանդիպում ունեցանք գործող քաղաքապետ Կ. Իսրաելյանի հետ եւ պարզ դարձավ, որ պրն. Իսրաելյանը առայժմ միակ թեկնածուն է: Թե ինչու չկան այլ թեկնածուններ, քաղաքապետը դա բացատրեց հետեւյալ կերպ.

-Ես պետք է խոցելի լինեմ, որպեսզի իմ դեմ դուրս գան, եւ եթե դա անի հազար մարդ, համոզված եմ, որ ժողովրդի մեծամասնությունը իմ կողմն է: Ես խոստումներ կտամ միայն ընտրության ավարտից հետո եւ անհաßտ եմ լինելու ցանկացած ոտնձգության հանդեպ: Համաքաղաքացիներին իմ գործունեությանը ծանոթացնելու նպատակով ասեմ, որ «Կառավարում» ամսագրի հաջորդ համարը լիովին նվիրված է քաղաքապետարանի գործունեության եւ Աբովյանի ներքին կյանքին: Ինչպես նաեւ  նկարահանում ենք հատուկ ֆիլմ մեր քաղաքի մասին, որը ցուցադրվելու է ԱՄÜ-ում՝ սփյուռքահայությանը եւս իրազեկ դարձնելու համար:

 

          պրն. Իսրաելյան, որեւէ խնդիրներ ունե՞ք լրատվական միջոցների հետ:

 

          Այո, ունեմ, քանզի նրանք խորությամբ եւ ուղղակի չեն ըմբռնում քաղաքական դրությունը եւ փաստերը ներկայացնում են աղավաղված: Üպատակ ունեմ, հնարավորության դեպքում ստեղծել մի հզոր ստուդիա եւ հասնել նրան, որ այն դառնա հանրապետական:

 

          Ցանկացած հասարակության մեջ մտավորականությունը այն սերուցքն է, որը ստեղծում է հոգեւոր արժեքներ եւ սահմանում չափանիßներ: Ի՞նչ եք կարծում, Աբովյանում այդ խավը ձեւավորված է՞:

 

          Այժմ կարծես ամեն ինչ տակնուվրա է եղել: Öիßտ է, կան որոß մտավորականներ, որոնց իսկապես ընդունում եմ, որպես այդպիսին: Բայց մեր քաղաքում գործում են 2-3 մտավորական միություններ, որոնց անդամների մեծ մասին չեմ ընդունում: Միայն կրթությունը բավակն չէ. պետք է նվիրյալ մարդիկ լինեն, որպեսզի կոչվեն մտավորական, իսկ «սուտ մտավորական» մերժված են իմ կողմից:

 

          Խորհրդային միության տարիներին հաճախ ղեկավարին գովաբանում էին՝ իրական քննադատության չենթարկելով: Համաձա՞յն եք, որ չպետք է միայն դրվատել հաջողակ ղեկավարին եւ քանի որ Դուք էլ զերծ չեք գովեստի այդ «հարձակումներից» ինչպե՞ս եք կանխարգելում դրանք:

 

          Իրոք, չպետք է միայն գովաբանել, եւ կարծում եմ, որ նախ ղեկավարը պետք է ճիßտ կողմնորոßվի եւ կարողանա տարբերակել «ßողոքորթին» եւ իսկապես կարիք ունեցողին:

 

          Ունե՞ք միջոցներ, լուծումներ՝ նրանց տարբերակելու համար:

 

          Իմ կյանքի փորձն արդեն իսկ բավական է: Թող «ßողոքորթն» նախ իր հարազատին օգնի, նոր իր ղեկավարին: Եվ եթե ես չտարբերեի, ես նրա կողմը կլինեի, բայց ես իմ ժողովրդի կողմն եմ:

 

          Հաճախ է հանդիպում, երբ փորձառու ղեկավարն ինքն է նախապատրաստում իր հետնորդին, որը կարող է լինել երիտասարդ ներկայացուցիչ: Երբեւէ մտածե՞լ եք այս ուղղությամբ:

 

          Ինչու՞ ոչ. 6 տարի առաջ փորձեցի քաղաքապետարանում աßխատողներին մրցույթային կարգով ընդունել եւ կարողացա այս 6 տարիներին լավ, բարի մարդկանց հետ աßխատել, նվիրվել ժողովրդին: Այդ տարիներին ßատ խենթություններ եմ արել. 1 ßաբաթում բավականաչափ մարդկանց ազատել եմ աßխատանքից: Կարծում եմ, որ քաղաքի ßնորհալի երիտասարդներին պետք է սովորեցնել եւ առաջ գնալու հնարավորություն տալ: Եթե անկեղծ լինեմ, ապա ասեմ, որ հոգնել եմ քաղաքականությունից եւ մտածում եմ, որ միայն բարի մարդը կßարունակի իմ գործը: Այժմ ժողովրդի ճնßող մեծամասնությունը ուßադրություն է դարձնում միայն քաղաքի արտաքին  տեսքին եւ գեղեցկությանը, բայց չէ՞ որ պետք է մտածել երիտասարդության առաջընթացի մասին եւս: Եւ ես խոստանում եմ, որ չեմ ßեղվելու եւ հավատարիմ եմ մնալու իմ ժողովրդին եւ սկզբունքներին:

 

          www.abovyan.com ինտերնետային էջը արդեն երեք տարի է գործում է: Ի՞նչ կարող եք ասել նրա մասին:

 

          Üախ ßնորհակալ եմ, որ այն ստեղծվել է եւ որ ամենակարեւորն է քաղաքականացված չէ: Öիßտ է ժամանակի սղության պատճառով այդքան էլ չեմ հետեւում էջին, բայց ßատ եմ լսում իմ հարազատներից ու ծանոթներից: Ուրախ եւ հպարտ եմ, որ կարողանում եք Աբովյանը պատßաճ կերպով ու բազմակողմանիորեն ներկայացնել հատկապես սփյուռքահայությանը: Հաջողություն եմ մաղթում եւ ինչքան հնարավոր է ßատ ինֆորմացիա տալ մեր սփյուռքահայությանը:

 

          äրն. քաղաքապետ, վերջերս Դուք արժանացաք «üրիտյոֆ Üանսենի» հուßամեդալին, որի առիթով ßնորհավորում ենք Ձեզ: Ինչ-ինչ պատճառներով մեզ տեղյակ չեն պահել, որպեսզի այդ փաստը եւս լուսաբանենք մեր էջում, որի համար ցավում ենք: Բայց կարծում ենք պարգեւը, որ տրվում է Աբովյանի քաղաքապետին, տրվում է յուրաքանչյուր աբովյանցու, այդ թվում եւ մեզ:          Ինչպես Դուք եք ասում, Աբովյանը բարի մարդկանց քաղաք է, ստեղծագործ, նպատակասլաց երիտասարդություն ունի: Կարեւորելով այս փաստը՝ կարծում ենք ղեկավարի Ձեր ֆենոմենալ կարողությունները մինչ օրս փոխհամարժեք ներդաßնակության մեջ են եղել ժողովրդի ցանկությունների հետ, որի արդյունքը մեր այսօրվա կանաչ, բարի, մեղմիկ Աբովյան քաղաքն է: Շնորհավորում ենք Ձեզ բոլոր ձեռքբերումների համար եւ ցանկանում նորանոր հաջողություններ Ձեր եւ մեր սիրելի Աբովյան քաղաքի բարգավաճման համար:

 

Related posts

Leave a Comment