Armen Rostomyan (1972-2004) (in Armenian)
Հաղթեց թշնամուն , իսկ ճակատագրին…
Այո°, զորեղ եւ անհաղթելի է ճակատագիրը, իսկ նրանից խուսափելն անիմաստ:
Արմեն Ռոստոմյան, անուն որն իր խորհրդով ու բովանդակությամբ հավերժանալու է մեր հոգիներում:
Նրա անունը հայտնի է Արցախամարտյան էջերում: Դեռեւս վաղ հասակում, Հայրենիքի հանդեպ բացառիկ սիրով օժտված պատանին, չհանդուրժելով դասընկերների անհոգ կյանքը, ընտրել է դժվարին ճանապարհ եւ վարել քաղաքական ակտիվ գործունեություն: Նա չէր զգացել պատանեկության քաղցրությունը, երբ ընկերները զվարճանու էին, իր ուղեղը միշտ լցված էր ազգային զանազան հարցերով: Ուսումը համատեղելով քաղաքականության հետ, ավարտել է Աբովյան քաղաքի ՙԷլեկտրոնային սարքերի՚ տեխնիկումը, ապա Գ. Նարեկացու անվան համալսարանը:
1988թ-ին եղել է Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) ակտիվիստներից, 1989թ-ին ՙԳոյատեւում գոյապահպանական երիտասարդական միության՚ անդամ էր: 1990թ-ի հոկտեմբերին ընդգրկվել է Հայ Յեղափոխական դաշկանցության (ՀՅԴ) շարքերը: Անկոտրուն կամքի տեր պատանին, 1991-ին դարձել Արցախ աշխարհի կամավոր զինվոր: Շահեն Մեղրյանի գլխավորությամբ մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, եւ Էրքեջ գյուղերի ազատագրմանը: Արցախի պաշտպանության խիզախ ու նվիրված ազատամարտիկ էր գեղեցկատես Արմենը:
1992թ-ին զինակցվել է Շուշիի գումարտակին եւ Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ մարտնչել Մարտակերտի Սրխավենդ գյուղի ինքնապաշտպանության համար: Թեժ եւ անհավասար մարտերին արիաբար եղել է առաջին դիրքերում: Սեպտեմբերի երեքին թշնամու գնդակը կտրել է քաջորդուն եւ ծանր վիրավորել ծնոտն ու ձախ թիակն: Անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտ, այնուհետեւª Երեւան: Վերքերը ծանր էին, կյանքն անհուսալի: Սակայն կենաց ու մահու կռիվներում թերծված քսանամյա երիտասարդը, կյանքի այդ ծաղկուն տարիքը ՙտոնելով՚ հիվանդանոցում, կարողացել է հաղթահարել այդ դժվար ցավերը: Երկարատեւ բաժանումից մի կերպ ապաքինված շարունակել է իր ազգանվեր գործունեությունը:
1993-1994թթ-ին եղել է Աբովյան քաղաքի ՀՅԴ կոմիտոության մարզականի պատասխանատուն եւ պատանեկան միության վարիչ: 1996-1997թթ-ին որպես ֆիզկուլտուրայի վարիչ աշխատել է թիվ 5 միջնակարգ դպրոցում:
1997թ-ին Արմենը եւ մի քանի հայրենանվեր ազատամարտիկներ, խիստ հանգանամքներից ելնելով, Հայրենիքի ծարավը սրտներում, իրենց կամքից անկախ հեռացել են Հայրենիքից: Բախտի անիվը նրանց տարել է օտար ափեր, որտեղ եւ գտել են իրենց հանգրվանը:
Գերմանիայի քաղաքներից մեկում էր օդեւանում հայրենակարոտ Արմեը: Ապրում եւ աշխատում էր օտարի հետ եւ տարիների ընթացքում վայելել է նրանց մեծ հարգանքը: Երբեք մի կողմ չդնելով ազգանվիրությունը, նրանց ներկայացնում էր մեր ազգի կոտորածն ու վիշտը, մշակույթն ու քաղաքականությունը:
Ամուսնացած էր Արմենը, սակայն դեռեւս չէր հասցրել զգալ հայրանալու քաղցրությունը, երբ դաժան ճակատագիրը բախեց իր դուռը:
2004թ-ին հուլիսի մեկին, մի ցավալի օր, առօրյա համբույրը տալով տիկնոջը, դուրս է եկել տանից երբեք չմտածելով, որ դա իր վերջին հանբույրն է լինելու: Գնացել է թափած քրտինքի արդյունքը ստանալու, սակայն,ավաղ, էլ չէր վերադարձել…
15օր անց, կյանքի 32 գարունը դեռ չբոլորած երիտասարդի դին գտնվել է Գերմանիայի գետերից մեկի միջից:
Ո±վ արեց այդ բարբարոս քայլը, ինչու± արեց, ե±րբ եւ որտե±ղ: Հարցեր, որոնք անհայտ մնացին, որոնց իրական պատասխանը նա տարավ իր հետ:
Հույս, հավատ եւ արիություն ներշնչող երիտասարդը կենաց ու մահու պատերազմ էր ծավալել, հաղթել թշնամուն եւ ողջ էր մնացել: Սակայն տարիներ անց, անսպասելիորեն հայտնվել է դաժան ճակատագրի ճիրաններում եւ դարձել նրա անժամանակ զոհը:
Հավերժ ապրելու ես մեր սրտերում սիրելի Արմեն: Չէ որ քո նմանների արիությամբ էր խաղաղ Հայրենիքը արցախամարտյան տարիներին:
Հիշենք Մեծն Գարեգին Նժդեհի իմաստալից խոսքերը. ՙԱյն ագգը, որն իր սուրբ մեռելներին պաշտել չգիտե, ապրելու իրավունք չունի՚:
Աստված հոգիդ փառավորի սիրելի ընկեր:
Նվիրում ենք ամուսնուս Արա Պետրոսյանի եւ իմ ընկորոջ հիշատակին:
Ժաննա Սիմոնյան
Լոնդոն – 2004