Articles/Հոդվածներ

Andranik-140 (Armenian)

 ՙԱմեն զորավար զորավար չէ՚

…Անդրանիկը Աստվածատուր բացառություն է…

Այս տարի հայ ժողովուրդը նշում է Զորավար Անդրանիկի 140-ամյակը: Մարդ, որ իր ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի ազգային – ազատագրման պայքարին: Երեկոն տեղի ունեցավ ՙՎերածննդի համախմբում՚ հասարակական կազմակերպության դահլիճում, որտեղ ելույթ ունեցան կազմակերպության կամավորները, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանը եւ աբովյանցիներª Վարուժ Աղաջանյանը իր հեղինակային երգերով, Հարություն Ստեփանյանըª լուսանկարների ցուցահանդեսով:

Վարուժի երգերը տոգորված էին հայրենասիրկան ոգով, բողոքի կանչովª թափված անմեղ արյունների համար, որտեղ մենք ինքներս մեզ հարց տվեցինքª ինչի± համար: Այո, ինչի± համար Սումգայիթ, Ինչի± համար Եղեռն, ինչի± համար ընկած դռնեդուռ, ընկած տնետուն, չգիտես որտեղ երկիր ենք փնտրում (մեջբերում երգից):

Այս հարցի պատասխանի համար է պայքարել ու պայքարում հայ ժողովուրդը եւ փնտրում ելքի ուղի: Անդրանիկ զորավար, ասել է թե մի ժողովրդի հերոսական պատմության երկնակամարում անվերջ լուսարձակող աստղ, որը ջերմացնում է բոլոր հայրենաբաղձ հոգիները: Մենքª հայերս, այս իմաստով հպարտ լինելու բախտավորություն արդեն ունենքª գեթ մի պահ մտորելով, որ մեր երակներում Անդրանիկի արյան կանչը կա ու չի լռելու:

Մարդիկ կան, որոնք ներկայանում են ազգի անունից, մարդիկ էլ, որոնց անունով ազգն է ներկայանում: Եւ բոլորովին էլ պատահական չէ, որ հետո ֆրանսահայ մեծ մտավորականª Շահան Շահանուրը աշխարհին պիտի վկայեր.ՙՀայ ժողովուրդը իր պատմության ընթացքում նվաճել է 4 գագաթներª Սուրբ Մաշտոց, Կոմիտաս, Կաթողիկե եւ Անդրանիկ՚:

Զորավարական փայլուն տաղանդից զատ, ռուսական բանակի գեներալ Անդրանիկը օժտված էր նաեւ քաղաքական մտքի հեռանկատությամբ:

Այսօր Զորավարի վերջին ցանկությունն արդեն կատարվել է. հերոսի աճյունը հանգիստ հանգչում է հայրենի հողումª Եռաբլուր  պանթեոնում:

ՙԵրբ իրիկունը գլուխներդ դնեք բարձին, որ քնեք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին՚ (Անդրանիկ):

 

 

 

 

 

Related posts

Leave a Comment