Articles/Հոդվածներ

Herunet as a precondition of accomplishing the virtual society in Abobyan city- in Armenian

Հեռունետը, որպես վիրտուալ հասարակայնության կայացման երաշխիք Աբովյան քաղաքում:

Ինտերնետը Հայաստանում իր սաղմնային վիճակով հայտնվեց դեռեւս 90-ականներին, սակայն Աբովյան քաղաքում տարիներ շարունակ բացակայում էր գոնե սովորական քաղաքային հեռախոսացանցով ինտերնետին միանալու հնարավորությունը: 2000թ-ից միայն սկսվեցին առաջին փորձերըª բացվեց առաջին ինտերնետ սրճարանը, որը տեխնիկապես չէր կարող ապահովել Աբովյանի նման հարուստ պոտենցիալ ունեցող ինտերնետից օգտվողների պահանջները: 2004թ-ին հաջորդաբար բացվող ինտերնետ ակումբների գոյությունը թեեւ ուրախալի փաստ էր, սակայն  բավարար արագություն ապահովելու խնդիրը դեռ մնում էր չլուծված:

Նման բնագավառի մասին խոսելիս  հատկանշական է նկատել, որ մատուցվող ծառայությունների ոչ բարվոք վիճակը մի կողմից, եւ օգտվողների գիտելիքների բավարար աստիճանի բացակայությունը մյուս կողմից ու նաեւ  Արմենտելի ՙբացառիկ՚ սահմանափակումները հեռահաղորդակցման բնագավառում, ինտերնետի զարգացման նախադրյալներ չէին կարող ձեւավորել քաղաքում:

Dial Up Ծառայությունների մակարդակի սահմանափակվածությունը, տնից ինտերնետային կապ ստեղծելու հնարավորությունը դարձնում էին տանջալից մի պրոցես, նաեւ հերթական անգամ ուրախանալու առիթ, երբ անհամար փորձերից հետո վերջապես կապը կայանում էր:

Չնայած որ Dial Up ծառայության մակարդակը, վերջինիս շահավետ լինելու պատճառով օրեցօր լավանում է, սակայն նրա արագությունը միշտ էլ կախված է լինելու հեռախոսային գծերի թողունակությունից եւ չի բավարարելու առաջնակարգ ինտերնետ օգտագործողների պահանջներին…

Եվ այսպես գոյություն ունեցող միօրինակության մեջ հայտնվում է երկար սպասված մի երեւույթ, ասպարեզ է իջնում Հեռունետը, որը բացի ինտերնետային ակումբ լինելուց, տրամադրելով Dial Up ծառայություն, համարձակ քայլ է անում ստեղծելու ինտերնետային փոխկապակցված ցանց ողջ քաղաքով մեկ:

Ցանցային ծածկույթը, որ արդեն իրականացված փաստ է, նշանակում է, որ Աբովյանում արդեն իսկ ստեղծվել է հնարավորություն առանց լրացուցիչ ջանքերի, ինչը յուրահատուկ է Dial Up-ին, միանալ ինտերնետին համակարգչի միանալու պահից սկսած:

Տվյալների փոխանակումը հիշյալ ցանցի միջոցով իրականանում է բազմակի անգամ արագ եւ հուսալի, որը նշանակում է ինտերնետը պարզապես էլեկտրոնային փոստ կամ զբաղմունքի առարկա լինելուց բացի վերածվում է բիզնեսի լուրջ խթանի ամբողջ քաղաքի համար:

Այս միջոցը օրինակ մեր ձեռներեցներին թույլ է տալիս ճկուն վարելու իրենց գործերը, ծրագրավորողներին հնարավորություն է տալիս հանգիստ եւ հուսալի աշխատել իրենց պատվիրատուների հետ, եթե այդպիսիք կան:

Վերը նշված ինտերնետային զվարճանքները նույնպես փոխում են իրենց որակը եւ նախադրյալներ ստեղծում լիարժեք վիրտուալ հասարակայնության կայացմանը:

2004թ-ի դեկ. 1-ին ստեղծված Հեռունետ կազմակերպության ջանքերովª գլխավորությամբ Սամվել Քամալյանի, բոլոր հնարավորությունները կան, որպեսզի աշխարհի տարբեր անկյուններում սփռված մեր համաքաղաքացիները համակարգիչների միջոցով տեսնեն եւ խոսեն իրար հետ, դպրոցականները փորձեն իրենց գիտելիքները խորացնելª ներթափանցելով միջազգային սարդոստայնի ուսումնական համալսարանները, օգտվեն հեռակա ինտերնետային ուսուցման հնարավություններից, մասնակցեն մրցույթների եւ համեմատվելով ճշգրտեն իրենց գիտելիքները, կամ պարզապես խոսակցական սրահներում նոր ծանոթություններ հաստատեն:

Երիտասարդ ձեռներեցները բիզնես ֆորումներում գործընկերներ կարող են փնտրել, ճանաչեն մրցակիցներին, գնահատեն իրենց ուժերը միջազգային ասպարեզում, ապագայում ըստ արժանվույնի դրսեւորելու սեփական կարողությունները:

Հեռունետի հաստատումը մինչեւ վերջերս Աբովյանին յուրահատուկ մայրաքաղաքային հյուրանոցի կարգավիճակից ինքնուրույն քաղաքային միավորի վերափոխման եւս մեկ միջոց կարող է հանդիսանալ:

Ցանծային կառույցից զատ Հեռունետի այսօրվա խնդիրների մեջ է մտնում բնակչությանն անվճար ինտերնետային ուսուցումը, ինտերնետային անվճար զվարճանքների տրամադրումը, որի համար նախատեսված է ստեղծել խաղային, էլ. փոստի, ինֆորմացիոն ֆայլերիª ծրագրային, երաժշտական եւ այլնի, հզոր համակարգչային կենտրոններ, ինչպես նշեց կազմակերպության տեխնիկական բաժնի տնօրեն Միքայել Կարախանյանը:

Տեխնիկական կադրերով երբեմնի հարուստ Աբովյան քաղաքը շնորհիվ Հեռունետի հնարավորություն ունի վերականգնելու իր նախկին դեմքը եւ իմֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման առումով դառնա օրինակելի մի քաղաք, որը այսօրվա հրամայականն է ՀՀ տնտեսական զարգացման որդեգրած քաղաքականության մեջ:

Հեռունետի պաշտոնական ինտերնետային էջն է www.herunet.am :

 

 

Related posts

Leave a Comment