Articles/Հոդվածներ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ հասել է իր նպատակին` եկեղեցին հանձնելու է տերերին` հայ ժողովրդին: Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարել է ինքը` Գագիկ Ծառուկյանը: «Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Read More
News/Նորություններ

Raffi Hovhannisyan in Abovyan town: “Don’t tell king anyone”

Head of the “Heritage” party Raffi Hovhannisyan had a meeting with the electors in Kotayq region, Abovyan town. Hovhannisyan walked in the town cities and then had a meeting at the town central squares. As the 1in.am informs Raffi Hovhannisyan presented his traditional remarks saying that this is not the struggle of the parties or the struggle between Serzh and Raffi but this was the struggle of the nation. “I have met Russian, German, US Ambassadors. I respect them but they also must respect me. Moscow is the Armenian strategic…

Read More
News/Նորություններ

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները: Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն: «Սարդարապատ» շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին: «Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ…

Read More
Articles/Հոդվածներ

ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընթերցողին ենք ներկայացնում Ալեն Ավագյանի հարցազրույցը պրոֆեսսիոնալ մոդել, Աբովյանի քաղաքացի՝ Վարդան Մնացականյանի հետ: Վերջերս մեր մոդելային ասպարեզը սկսում է առաջընթաց արձանագրել,ի հայտ են գալիս նոր մոդելներ:Ես ունեցա փոքրիկ հարցազրույց Հայաստանի 1-ին եւ պրոֆեսսիոնալ մոդելներից մեկի՝Վարդան Մնացականյանի հետ: -Ինչպե՞ս սկսեցիք ձեր մոդելային կարիերան: -2006 թվականին,երբ լույս տեսավ այդ ժամանակահատվածի թերեւս միակ ու հետաքրքիր “Es Yes”ամսագիրը,նրա 2-րդ համարում մրցույթ էր հայտարարվել՝”Yes Models”մրցույթը:Քույրիկիս հետ ուղարկեցինք իմ նկարները,որոնք արված էին մեր խոհանոցում,իսկ նկարներիս հետեւի ֆոնում կային խոհանոցային պարագաներ:Մտքովս չէր անցնի անգամ,որ այդ նկարները կտպագրվեն ամսագրում եւ մրցույթի մյուս մասնակիցների պրոֆեսսիոնալ նկարների կողքին կլինեն:Հետագայում 1…

Read More
News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- այսօր Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահի փեսան` Կարապետ Գուլոյանը: Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»:

Read More
Articles/Հոդվածներ

«Պետք է ձգտումների մեջ ավելի համարձակ լինենք. նվնվալով տեղ չենք հասնի». Միքայել Մկրտչյան

Վերատպված նյութը Արմավիրում գործող մշակութային կյանքի մասին է։ Այն լավ օրինակ է ոչ մայրաքաղաքային ցանկացած համայնքի համար ու կարծում ենք Լևոն Գալչյան արվեստանոց-դպրոցի ղեկավար Միքայել Մկրտչյանի հետ հարցազրույցը ուսանելի  կարող է լինել աբովյանցիներիս նույնպես։   Տարիներ առաջ Երևանից մոտ 60 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում,  բացվեց Լևոն Գալչյան արվեստանոցը:  Դպրոցը կրում է տարիներ առաջ քաղցկեղից մահացած երիտասարդ  արվեստագետ Լևոն Գալչյանի անունն ու մարմնավորում նրա չիրականացած երազանքները: Լևոն Գալչյանն ավարտել է Անգլիայի Բրայթոն քաղաքի Արվեստի համալսարանը և ստեղծագործել է կիրառական արվեստում: Նա աշխատել է բրոնզով, քարով, կտորով ու ստեղծել…

Read More
News/Նորություններ

Ու՞մ կտա իր ձայնը Գագիկ Ծառուկյանը

Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն դեկտեմբերին հայտարարել էր նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին: Մեզ հետքրքրում էր, թե ու՞մ է աջակցելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքացի: Այս հարցի վերաբերյալ, զրուցեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.-«Նախագահական ընտրությունների ժամանակ որևէ թեկնածուի  չսատարելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն իսկ պաշտոնական հայտարարություն արել է: Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ապա Ձեր հարցի մեջ արդեն իսկ առկա է պատասխանը: Դա անձնական որոշումների դաշտից է, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք»: Մի բան հաստատ է, որ ԲՀԿ-ն և իր…

Read More
Articles/Հոդվածներ

Խաղաղ օվկիանոսի ափից գրում է արվեստագետ Ալեքսանդր Մարությանը

Նկարիչ, քանդակագործ եւ գրաֆիկ դիզայներ` Ալեքսանդր Մարությանը 70-80 ական թվերին ապրել ու աշխատել է Աբովյան քաղաքում: Ստորեւ ներկայացնում ենք  Հետք online-ի  թղթակից` Անուշ Քոչարյանի հարցազրույցը Վարպետի հետ: Ողջույն, ինչպե՞ս եք: Չզրուցեցինք… Լավ, Անուշ ջան, վերջերս գործս շատ է, քիչ եմ լինում օն-լայն: Հասկանալի է: Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:   Անահիտ աստվածուհու անտիկ հունական քանդակի կրկնօրինակն են բերել, որպեսզի պատվանդան սարքեմ: Եվ այս տեսակ տարբեր նախագծեր: Չեմ ուզում խանգարել, գուցե վաղը զրուցե՞նք:

Read More
Articles/Հոդվածներ

The children are our stars

Աստղադիտական բացօթյա միջոցառում Աբովյան քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը  Աբովյան քաղաքում նշվեց յուրահատուկ ձևով` վերածվելով իսկական տոնի. Աբովյանի “ՍԱՏԱՐ” հոգեբանական կենտրոնի և “Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աստղադիտական բացօթյա միջոցառում: Աստղադիտական երեկոն  նվիրված էր ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային  օրվան, այլև Անանիա Շիրակացու 1400-ամյակին: Երեխաները, նրանց ուղեկցող ծնողներն ու բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան երեք աստղադիտակների միջոցով տեսնել Լուսինը, Սատուրնը, աստղերը: Հատկապես ոգևորված ու տպավորված էին երեխաները. “Շատ լավ էր, իմ երազանքներից մեկն իրականացավ, ես տեսա Լուսինը, Սատուրնը. թվում էր, թե իրական չեն. կարծես  հրաշք…

Read More