Media/Մամուլ News/Նորություններ

Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ

2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվում է՝ զուգորդվելով մշակույթի տների կառուցմամբ ու թափ հաղորդելով արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կառուցմանը։  Նշենք, որ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն իսկ նախատեսված են համայնքների սեփական բյուջեներում, իսկ Կառավարությունն իր մասով պատրաստ է ֆինանսավորելու սահմանված չափորոշիչներին համապատասխանող բացառապես բոլոր ծրագրերը, որոնք կստացվեն մեր մարզերից ու համայնքներից։  Այսպիսով, Կոտայքի մարզպետը անց է կացրել ամփոփիչ խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են 2020 թվականին Կոտայքի մարզից ՀՀ Կառավարություն ներկայացվող սուբվենցիոն հայտերը, մասնավորապես, • 2020 թվականի ընթացքում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի միջոցով նախատեսվում է կառուցել 4…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Աշխատանքային հանդիպում ՀՀ ՃՈ Կոտայքի մարզի վարչական կազմի հետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ ՃՈ Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող ղեկավար աշխատակազմի հետ. Քիչ առաջ աշխատանքային հանդիպում ունեցա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող Երկրորդ սպայական գումարտակի երրորդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Ա.Պետրոսյանի, Երրորդ սպայական վաշտի առաջին սպայական դասակի հրամանատար մայոր Տ. Քոթանջյանի, Երրորդ սպայական վաշտի երկրորդ սպայական դասակի հրամանատար մայոր Ս. Բագրատյանի հետ, հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը: Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ 1. Մ4 մայրուղու ծառայության իրականացման և անվտանգ երթևեկության խնդիրները 2. Հրազդանի Միկրոշրջան թաղամասում անկանոն կայանումներն…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Գեղաշենում տեղի ունեցավ Կոտայքի մարզի ձմեռային վոլեյբոլի առաջնություն

Վոլեյբոլը բավականին մասսայական սպորտաձև է ։Բացի հիմնական ձևից այն ունի տարատեսակներ՝ ծովափնյա, ձմեռային և այլն ։ Գեղաշենում տեղի ունեցավ Կոտայքի մարզի Ձյան վոլեյբոլի 2020թվականի , մինչև 2004թվականը ծնված տղաների առաջնություն, որտեղ մրցում էին Աբովյան քաղաքի թիվ 10 և 11 դպրոցի , Գողթի 1և 2 , Ակունքի , Եղվարդի 1 և 2 , Գեղաշենի և Արամուսի թիմերը ։ Մասնակից 9 թիմերի միջև տեղի ունեցավ լարված և դիտարժան պայքար։Կոտայքի մարզի 2020 թվ. Ձյան վոլեյբոլի առաջնության հաղթող ճանաչվեց Աբովյանի Վ . Համբարձումյանի անվան թիվ 10 -րդ դպրոցի թիմը , 2 -րդ տեղը գրավեց…

Read More
Articles/Հոդվածներ Media/Մամուլ

Բջնին գողտրիկ մի տարածք է հրաշք բնության մեջ

Զբոսաշրջությունը դարձել է մեր երկրի զարգացման հիմնական հեռանկարներից ։ Նախկինում էլ , այժմ էլ շատ հաճախ լսում ենք զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության մասին։ Փաստ է , որ վերջին տարիներին զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան աճել է , իսկ նախորդ տարվա ճանապարհաշինական բումը էլ ավելի թափ կհաղորդի զբոսաշրջության զարգացմանը ։ Կոտայքի մարզի Բջնի գյուղը հայտնի է իր պատմամշակութային և բնական բազմաթիվ հուշարձաններով և ընդգրկված է տուրիստական ուղեգրերում ։ Բջնին գողտրիկ գեղատեսիլ տարածք է ՝ հրաշք բնության մեջ։ Եվ պատահական չէ ,որ այդ տեղանքը բանաստեղծորեն կոչվում է «աստվածների անթափանց բնակավայր»։ Գյուղի տարածքը պարունակում է…

Read More
Articles/Հոդվածներ Media/Մամուլ

Հետաքրքիր փաստեր Աբովյանի մասին

10 փաստ Աբովյանի մասին 1.Աբովյանը համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը:  Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։ 2.Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ 1960-ական թթ. Մեսրոպ Սմբատյանցն առաջին անգամ հրապարակեց Աբովյանում գտնված Արգիշտի Ա-ի ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Ուլուսանի երկրի Դարանի քաղաքի նվաճման մասին։ 3.Պեղումներից հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Աբովյանը բնակեցված է եղել` սկսած Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից։ Աբովյանի հարավում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ 4.Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ 5. Աբովյանը քաղաքի…

Read More
News/Նորություններ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ 《ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ》ԱԴԱՄԱՆԴԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ.

Գործարանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ այլք. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի: #Լրաhavaq

Read More
Articles/Հոդվածներ

Ցածր ջերմաստիճանով աղբի այրումը խնդրահարույց է

Վերջերս Աբովյանում աղբի այրման մասին նույթ էր տեղադրվել սոց ցանցերում: Ահա հղումը: http://kentron.tv/news/22523.html Նպատակն իհարկե բարին է խոստանում, բայց աղբն այրելու մեթոդը 30 տարվա վաղեմություն ունի եւ արտանետումների հարցը դեռեւս մտահոգիչ է: Ըստ պրոֆեսոր Վալերի Պետրոսանի աղբի թերմալ մշակման ժամանակ1260 աստիճանի այրման դեպքում է միայն , որ բացառվում են թունավոր արտանետումները: Կուզեի Ձեր ոշադրությունը հրավիրել այս նյութի վրա հատկպես 25:00 րոպեից սկսած խոսվում է աղբի այրման խնդիրներից:

Read More
News/Նորություններ

Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ

Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն: Աբովյանի պետական քոլեջի ցուցասրահում այսօր կայացավ Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը : Ներկայացված էին երեք սերնդի տաղանդավոր նկարիչների շուրջ 63 աշխատանքներ։ Ցուցահանդեսի բացմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ մշակույթի ու սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը։ Գեղեցիկ կատարմամբ ներկաներին ողջունեցին ” Մեղեդի ” լարային քառյակի երաժիշտները ։ Մարզպետը բոլոր մասնակիցներին շնորհեց պատվոգրեր, գրքույկներ և նվերներ ։ Ցուցասրահում…

Read More
Articles/Հոդվածներ

Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր` Տեր Մաշտոց քահանա

Հենց այսօր տեղին է խոսել մի Մարդու մասին , ով իրեն վստահված ծառայությունը կատարում է արժանապատվորեն և նվիրվածությամբ։ Խոսքը Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Մաշտոց քահանայի մասին է։Վերջերս Աբովյանի ուսանողների հետ մասնակցում էինք պատարագին , կլանված լսում քահանայի խոսքը` առ Աստված։Նա քաղցր ժպիտով , հասանելի ու հարուստ լեզվով և աստվածային խոսքերով պատասխանում էր մեր հարցերին , հավելելով աստվածաշնչյան հետաքրքիր մեջբերումներով։Շատ կարևոր է , որ մեր եկեղեցիները ունենան նրա նման նվիրյալ սպասավորներ , որպեսզի Հայաստանում թափ առած աղանդավորական տարբեր շարժումներ նահանջեն և մեր ապագա սերունդները զարգանան հոգևոր ճիշտ ուղիով …Ծնունդդ…

Read More