News/Նորություններ

Աբովյանի հատուկ /օժանդակ/ դպրոց

Աբովյանի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոցում տոն էր: Գարնան գալուստը, կանանց ու աղջիկներին նվիրված մայրության և գեղեցկության տոները դպրոցում նշվեցին բարձր տրամադրությամբ, գունեղ հանդեսով և բազում անակնկալներով … Նկարները՝ Տիգրանուհի Դավթյանի:

Read More
Romans Petrosyan Vahagn Gevorgyan
News/Նորություններ

Սաբոտաժ իրականացնողը Աբովյանի համայնքապետ Վահագն Գեւորգյանն է

Նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ Կոտայքի մարզում կա խոշոր համայնք, որի համայնքապետը սաբոտաժի ճանապարհով ոչինչ չի ուզում անել: Պետրոսյանը նշել էր, որ առաջիկայում կտա այդ համայնքապետի անունը՝ փաստերով: ՀԺ-ի հետ հերթական զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փակագծեր բացեց՝ նշելով, թե որ համայնքի մասին էր խոսում: – Պարոն Պետրոսյան, կնշե՞ք, թե որ համայնքապետի մասին էիք ասել, որ սաբոտաժի ճանապարհով ոչինչ չի անում մարզում: – Ձեզ հայտնի է, որ համայնքային բյուջեները տնօրինվում են բացառապես համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից, չնայած այդ բյուջեները ձեւավորվում են…

Read More
News/Նորություններ

8 300 000 դրամ Էլար թաղամասի ոռոգման համակարգին

ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ Կայացավ ավագանու հերթական նիստը: Ընթացքում Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացվելու է8 300 000 դրամ «Էլար թաղամասի ոռոգման համակարգի» ծրագրի կայացման համար։Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 14-ին «Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի» (ՀՏԶՀ) և Աբովյան համայնքի միջև կնքնվել էր համաձայնագիր, ըստ որի Աբովյան համայնքը ծրագրի իրականացման համար որպես համաֆինանսավորում ՀՏԶՀ-ին տրամադրելու է 8 300 000 դրամ։ Ավագանու նիստի վերջում Աբովյան համայնքի ղեկավարը շնորհավորեց Էլար թաղամասի բնակիչներին՝ Էլար թաղամասում ոռոգման համակարգ ունենալու հնարավորության առթիվ։

Read More
News/Նորություններ

Կրթության նախարար` Արայիկ Հարությունյանի այցն Աբովյանի դպրոցներից մեկը

Աշխատանքային այցով` մարտի 12-ին Աբովյանի Կրթահամալիր է այցելել Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Մոտ մեկ ժամ ուսուցիչների հետ քննարկվել է իրենց հետաքրքրող հարցերը, որից հետո շրջել են մի քանի դասարաններով, զրուցել աշակերտների հետ։ Այցի վերջում շրջել են դպրոցում՝ ճաշարան, նախակրթարան, այնուհետև ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին։

Read More
News/Նորություններ

Հակասություն Կոտայքի մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետը նշեց, որ լրացուցիչ փաստեր ձեռք բերելու համար լրացուցիչ փաստարկներ է պահանջում քաղաքապետարանից հավելյալ հինգ լոտերի չեղարկման առումով: «Մեկը նախապես չեղարկել և ինձ գրավոր տեղեկացրել էին, հետո նաև պարզ դարձավ, որ հենց աճուրդի օրը մեր բարձրացրած մտահոգությունների հիման վրա կոնկրետ չորս լոտերի հետ կապված հողատարածքներ են, որտեղով կոմունիկացիաներ են անցնում, և Հողային օրենսգրքով այդ հողաբաժիններն առհասարակ ենթակա չեն օտարման։ Մինչ քաղաքապետարանի մեր գործընկերները փարատում էին մեր մտահոգությունը, որ բոլոր հողակտորները մանրամասն ուսումնասիրված են, և որևէ խնդիր չկա, օրենսդրական որևէ կաշկանդում չունեն իրենք աճուրդի դնելու, սակայն…

Read More
News/Նորություններ

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպել է ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին

Մարտի 7-ի երեկոյան Գլենդելի Իրանահայերի Միության շենքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Բայբուրթյանը անդրադարձավ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ հատուկ շեշտեց քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծվել արտերկրյա ներդրումներ իրականացնելու համար: Գլխավոր հյուպատոսը հատուկ անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի հայության դերի մասին Հայաստանի զարգացման գործում: Նա նաեւ նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւս առաջնահերթություն է Հայաստանի իշխանությունների համար եւ այդ ոլորտին հատուկ ուշադրություն է…

Read More
News/Նորություններ

Ով է կանանց գաղութի նոր պետը

Մարտի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանին: Ներկա էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալները, ստորաբաժանումների պետերը, պատասխանատու հերթապահները, ինչպես նաև՝ հիմնարկի նախկին պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նախ շնորհակալական խոսք ուղղեց Գ. Վարդանյանին՝ ընդգծելով նրա դրական և արդյունավետ աշխատանքը ողջ ծառայության, մասնավորապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աշխատելու ընթացքում: Այնուհետև շնորհավորելով պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եզիազարյանին՝ մաղթեց նրան բեղմնավոր, արդյունավետ և անփորձանք աշխատանք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վ.…

Read More