Creations in Armenian

Աշնանային գույներ

Աշնան քնքուշ ու նուրբ շունչը և տերյանական ոգին թևածում էր Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում, որտեղ կազմակերպվել էր ցերեկույթ “Աշնանային գույներ ” խորագրով ։ Բացման խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս Նաիրուհի Տոնեյանը։ Նրա ելույթն համեմված էր նաև իր գրչին պատկանող տողերով ։ Աշուն էր տիրում սրահում , որտեղ և անց էր կացվում միջոցառումը։ Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող սենյակը զարդարված էր բազմագույն և խայտաբղետ թուփ ու տերևներով , անուշահամ մրգերով ,ինչն էլ անչափ ներդաշնակ ու համահունչ էր աշնանային տրամադրությանը: Միջոցառումն սկսվեց աշնանը նվիրված երգով։ Ամբողջ…

Read More
News/Նորություններ

Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ

Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն: Աբովյանի պետական քոլեջի ցուցասրահում այսօր կայացավ Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը : Ներկայացված էին երեք սերնդի տաղանդավոր նկարիչների շուրջ 63 աշխատանքներ։ Ցուցահանդեսի բացմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ մշակույթի ու սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը։ Գեղեցիկ կատարմամբ ներկաներին ողջունեցին ” Մեղեդի ” լարային քառյակի երաժիշտները ։ Մարզպետը բոլոր մասնակիցներին շնորհեց պատվոգրեր, գրքույկներ և նվերներ ։ Ցուցասրահում…

Read More
Articles/Հոդվածներ

Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր` Տեր Մաշտոց քահանա

Հենց այսօր տեղին է խոսել մի Մարդու մասին , ով իրեն վստահված ծառայությունը կատարում է արժանապատվորեն և նվիրվածությամբ։ Խոսքը Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Մաշտոց քահանայի մասին է։Վերջերս Աբովյանի ուսանողների հետ մասնակցում էինք պատարագին , կլանված լսում քահանայի խոսքը` առ Աստված։Նա քաղցր ժպիտով , հասանելի ու հարուստ լեզվով և աստվածային խոսքերով պատասխանում էր մեր հարցերին , հավելելով աստվածաշնչյան հետաքրքիր մեջբերումներով։Շատ կարևոր է , որ մեր եկեղեցիները ունենան նրա նման նվիրյալ սպասավորներ , որպեսզի Հայաստանում թափ առած աղանդավորական տարբեր շարժումներ նահանջեն և մեր ապագա սերունդները զարգանան հոգևոր ճիշտ ուղիով …Ծնունդդ…

Read More
News/Նորություններ

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՐ

Աբովյանի Սևան փողոցում կառուցվող պուրակում իրականացվում է ծառատունկ։Դեռևս տարեսկզբին Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում սկսվեց կառուցվել նոր խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ և զբոսայգի: Նախկինում համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքը ցանկապատված էր տարբեր բնակիչների կողմից և մեղմ ասած աղբավայրի էր վերածվել։ Տարեսկզբին տարածքը մաքրվեց և կառուցապատման աշխատանքներ սկսվեցին։Աբովյանի համայնքապետարանը պուրակի կանաչապատման նպատակով ձեռք է բերել 120 հատ Թույա, 60 հատ Ակացիա, 4 հատ Եղևնի և 800 հատ Սամշիտ բուսատեսակ և ծառ։Պուրակում ակտիվ ծառատնկման աշխատանքներ են իրականացվում, որին ի դեպ մասնակցում են հատկապես փոքրիկները։Աբովյան համայնքի ղեկավար Վահագն…

Read More
News/Նորություններ

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ: «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500-1000 հայաստանցու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 7-ին, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում: Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար-փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300-500-ի:  Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,-ասաց…

Read More
Creations in Armenian

Աշուն

Տարագույն աշունը թևերն է փռել,Եվ շուրջ բոլորը գորգի վերածել,Ուզում է արար աշխարհին ասել,Որ ինքն է Կենաց- Արքան ոսկեթել։ Աշունը նորից տարազ է հագել,Հոգուս աչքերը գույներով լցրել,Խոր իմաստության շեմին է հասել,Խորհրդով լեցուն ուզում է խոսել։ Ուզում է խոսել, հղկել բոլորին,Անցյալը թողնել գարնան շուրթերին …Որ իր դայլալով նորից կյանքի գաԵվ ոչ մի ծիլի, ոչ մի ցավ չտա։

Read More
Articles/Հոդվածներ

Երգիչ , դուդուկահար, հանդիսավար. Ռուբեն Զանգեզուրցի

Մեր համաքաղաքացի` Ռուբեն Զեյնալյանը  (նույն ինքը Ռուբեն Զանգեզուրցին) երգիչ , երաժիշտ (դուդուկահար) , հանդիսավար (թամադա)։  Արդեն շուրջ 20 տարի է բարեգործական համերգներով հանդես է գալիս ծերանոցներում , տուն ինտերնատներում , մանկատներում և այլ բազմաթիվ հաստատություններում։ Լինելով ազգասեր և նվիրյալ անձնավորություն , ի հարգանք զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքների համար ԼՂՀ- ի տարածաշրջանի  գյուղերում բարեգործական հուշ. համերգներ է կազմակերպել : Երգիչը ժողովրդական սրտաբուխ և սիրալիր երգերի համար արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և գովասանագրերի՝ «Որդիկ Գյուլբեկյան» , «Գյումրու տուն – ինտերնատի » ; «Վանաձորի տարեցների տան »; «Ստեփանակերտի տուն  – ինտերնատի» , «…

Read More
News/Նորություններ

ֆուտբոլային ընկերական հանդիպում

Հոկտեմբերի 12-ին քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում նվիրված Աբովյան քաղաքի 56-ամյակին: Այն ընթացավ Աբովյանի քաղապետարանի և Հայաստանի լրագրողների հավաքականների միջև: Նրանք մարզադաշտ մտան պատանի դհոլահարների դափերի ներքո ։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Խաղը ավարտվեց 1: 0 հաշվով ՝ հօգուտ լրագրողների հավաքականի։ Նաիրուհի Տոնեյան Լոսանկարները՝ Աբովյան-իմ քաղաքը կայքից

Read More
News/Նորություններ

Աբովյան համայնքում մարզային շաբաթօրյակ է

Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել ,մեզ միայն մնում է սովորել մաքուր պահել այն … Կոտայքի մարզում հոկտեմբերի 12 ֊ը հայտարարված է մարզային շաբաթօրյակ ։ Շաբաթօրյակը մեկնարկվեց առավոտյան ժամը 9-00-ից: Այսօր մարզի համայնքներում, մարզային ենթակայության բուժհիմնարկներում և ուսումնական հաստատություններում անցկացվեց մարզային շաբաթօրյակ: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Աբովյան համայնքը ձեռք է բերել 2 աղբատար մեքենա և 150 աղբարկղ: Աբովյան համայնքում մարզային շաբաթօրյակի մեկնարկը տրվեց աղբատար մեքենաների շահագործմամբ Նաիրուհի Տոնեյան

Read More