The realization of the death is already immortality…(In Armenian)
Սուրեն Էդուարդի Մնացականյան (1963-1994թթ.)` վառ երեւակայությամբ մի անհատ, բանաստեղծ, ուսուցիչ, մարզիկ եւ ազատամարտիկ: Աշխատելով Աբովյանի թիվ 5 և 10 դպրոցներում, իր աշակերտների հուշերում մնաց որպես հերոսության եւ մարդկության մարմնավորում: Սուրենը մասնակցել է Կոռնիձորի, Լաչինի, Մարտակերտի, Քալբաջարի ճակատամարտերին եւ հերոսաբար զոհվել 1994թ. ապրիլի 24-ին Մարտակերտի հյուսիսային մասի ազատագրման ժամանակ: Չխնայելով իրեն, մտնելով կրակի ու մահվան երախը, 26 անգամ անցնում է նույն դժոխային ճանապարհը` փրկելու վիրավոր ընկերներին… ավաղ 27-րդը ճակատագրական դարձավ: Սուրեն Մնացականյանը հետմահու պարգեւատրվել է ՙԱրիության՚ մեդալով` ՀՀ Անկախության 8-րդ տարեդարձին: Այս դեպքում ասում են որ մարդ ՙմեռնում է այն ժամանակ,…
Read More