News/Նորություններ

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՐ

Աբովյանի Սևան փողոցում կառուցվող պուրակում իրականացվում է ծառատունկ։Դեռևս տարեսկզբին Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում սկսվեց կառուցվել նոր խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ և զբոսայգի: Նախկինում համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքը ցանկապատված էր տարբեր բնակիչների կողմից և մեղմ ասած աղբավայրի էր վերածվել։ Տարեսկզբին տարածքը մաքրվեց և կառուցապատման աշխատանքներ սկսվեցին։Աբովյանի համայնքապետարանը պուրակի կանաչապատման նպատակով ձեռք է բերել 120 հատ Թույա, 60 հատ Ակացիա, 4 հատ Եղևնի և 800 հատ Սամշիտ բուսատեսակ և ծառ։Պուրակում ակտիվ ծառատնկման աշխատանքներ են իրականացվում, որին ի դեպ մասնակցում են հատկապես փոքրիկները։Աբովյան համայնքի ղեկավար Վահագն…

Read More
News/Նորություններ

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ: «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500-1000 հայաստանցու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 7-ին, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում: Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար-փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300-500-ի:  Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,-ասաց…

Read More
News/Նորություններ

Վիետնամի պատվիրակության այցը Աբովյան

Աբովյան համայնքի ղեկավարն այսօր ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությունը:Պատվիրկության անդամներին Վահագն Գևորգյանը ներկայացրեց Աբովյանի համայնքապետարանի ենթակառուցվածքները, համայնքի հնարավորությունները և ներդրումներ կատարելու հնարավոր տեսլականը։ Պատվիրակությունը այցելեց Աբովյան համայնքի նորակառույց թաղամաս, ապա Սուրբ Հովհաննես եկեղեցի և Աբովյանի շախմատի դպրոց։Հանդիպման վերջում Նյուգեն Ման Թիենին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը բնորոշող հուշանվեր հանձնեց Աբովյան համայնքի ղեկավարին և շնորհավորեց նրանց վերընտրման առթիվ։ Նյութը՝ Աբովյան-իմ քաղաքը կայքի

Read More
News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ. Գրիգոր Գուլյան.

Սիրելի՛ Աբովյանցիներ, շնորհիվ ձեր ոգևորող ու սատարող խոսքերի, այսօրվա քարոզարշավի մեկնարկը համարում եմ ՍՏԱՑՎԱԾ: Շարունակում ենք նույն ոգով ու չենք նահանջում: Հեղափոխությունը պետք է ամրագրվի նաև մեր սիրելի Աբովյան քաղաքում: Իսկ ես շարունակում եմ նաև օնլայն հարթակում ներկայացնել Աբովյան քաղաքի զարգացմանն ուղղված իմ տեսլականը: Այսպիսով, մենք նախատեսում ենք համայնքի կանաչապատ տարածքների պահպանում և ընդլայնում, կանաչ գոտիների ձևավորում, լուսավոր, տեսախցիկներով ապահոված խաղահրապարակների ստեղծում: Ներբակային փողոցների լուսավորություն՝ էներգախնայող լույսերով:

Read More
News/Նորություններ

Աննախադեպ մի միջոցառում Աբովյանի քաղաքական կյանքում

Քաղաքացիական Պայմանագրի` Աբովյանի տարածքային կառույցն այսօր Աբովյանի քաղաքական կյանքում աննախադեպ մի միջոցառում իրականացրեց. դրամահավաք֊երեկո ` Աբովյանի համայնքապետի ընտրություններին ՔՊԿ կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական հիմնադրամին աջակցելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ՔՊԿ Աբովյանի տարածքային կառույցի անդամները, այլև մեր քաղաքական թիմի և համախոհների լայն շրջանակի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական գործիչներ, արվեստի ու մշակույթի ոլորտի անհատներ։ Աբովյանում մեր հաղթարշավն անկասելի է. Քա՛յլ արա, Աբովյա՛ն… Նյութը՝ Քաղաքացիական Պայմանագիր – Աբովյան կայքից

Read More
News/Նորություններ

ԱՆՑՅԱԼԻ ԱՐԱՏՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵՒ ՌԵՒԱՆՇԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ – Առաջիկայում քաղաքական ի՞նչ ծրագրեր ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը, ո՞րն է լինելու նրա առաքելությունը, գործելո՞ւ է ընդդիմադիր դաշտում, թե՞ իշխանական։ -Մեր առաքելությունը ինքնիշխան ազգային պետության և իրավատեր քաղաքացու կայացումն է: Մեր առաջիկա հիմնական ծրագիրը Արցախի աբխազացման կանխումն է: Դրան հասնելու ենք Արցախի կեղծ սուբյեկտացման գործընթացը Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով դե յուրե ներառելու գործընթացի վերածելու միջոցով: Դա դարձնելով ազգային օրակարգի գլխավոր հարց՝ հնարավոր կդառնա հարուցելու նաև ՀՀ արտաքին հարաբերությունները, տնտեսությունը և պետական կառավարման համակարգը Ռուսաստանի նորգաղութային…

Read More
News/Նորություններ

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մայիսի 9-ին Աբովյանի տարբեր հատվածներում տոնական տրամադրություն էր տիրում։ Քաղաքացիները նախ հարգանքի տուրք էին մատուցում զոհվածների հիշատակին, հետո նոր հաղթական երգ ու պարով շարունակում օրը։Միջոցառումների մեկնարկը տրվեց 2-րդ աշխարհամարտի հուշակոթողի մոտ ուր տեղի ունեցավ Արցախյան ազատամարտին մասնակցած և անհետ կորած հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը։ Հուշակոթողը հերթական նվերն է Աբովյան համայնքին։Բացման արարողությանը ներկա էին Արցախյան ազատամարտին մասնակցած և անհետ կորած հայորդիների ծնողները, ովքեր երախտիքի խոսք ասացին կազմակերպիչներին և Գ. Ծառուկյանին։Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեցին «Ero Drums Studio»-ի դհոլահարները և «Նազենիկ» պարային…

Read More