Հարությունն իր ողջ կյանքն ապրեց հայրենիքով ու հայրենիքն իր սրտում էլ անմահացավ
Երբ հերոսականը լինում է մարդու հոգում և գիտակցության մեջ, նրան մարտադաշտ անհրաժեշտ չէ ինքնադրսևորվելու և հերոսական կեցվածք ցուցաբերելու համար: Բայց, երբ գալիս է հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտությունը, նրանք դառնում են անկասելի արծիվներ մարտի դաշտում: Այս բնորոշումը, կարծես, Ստեփանյան Հարությունի մասին է: Հարությունը ծնվել է 1974թ. ապրիլի 4-ին:Նա ապրեց իրական հերոսական կյանքով, իսկ հետո անմահացավ կռվի դաշտում: Որտեղ հայրենիքն ուներ խնդիրներ, այնտեղ էր Հարությունը, այնտեղ էր Հարությունի պայքարը: Գործի մարդ էր՝ գործով հայրենիքը սիրելու հայ էր:Իր անշահախնդրությունն անսահման էր, իսկ հայրենիքին նվիրվելու եռանդը՝ անսպառ: Որքան նվիրված էր հայրենիքին, նույնքան էլ ընտանիքին ու…
Read More